Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատազրկվածների կամ զինվորների հանդեպ բռնի համասեռամոլական գործողություններ կատարած անձանց հանդեպ ավելի խիստ կլինեն

Սեպտեմբեր 09,2013 23:22

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին կետով նշված է՝ «Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»:

Իսկ նույն հանցագործությունը ծանրացուցիչ մի շարք հանգամանքներում կատարելու դեպքում (139 հոդվածի 2-րդ կետ) ազատազրկումը նախատեսվում է չորսից տաս տարով:  Ծանրացուցիչ հանգամանքների մեջ մտնում են «անչափահասի նկատմամբ», «առանձնակի դաժանությամբ», «որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ» եւ այլն:

Այսօր ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրինագծով, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը, նախատեսվում է փոփոխություններ, մասնավորապես, ծանրացուցիչ հանգամանքներին ավելացել են հետեւյալ կետերը՝ «կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ», «կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով», «կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից», «զուգորդվել է անձի առեւանգմամբ կամ անձին ազատությունից ապօրինի զրկելով»:

Այսպիսով, բանակում կամ կալանավայրում, բանտում գտնվողների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարողները այս օրինագծի ընդունումից հետո ոչ թե 3-6, այլ 4-10 տարի ժամկետով  կազատազրկվեն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարծում եմ, նույնիսկ խստացնելուց հետո 139հ. 1 կետը հանցագործի հանդեպ շատ մեղմ է, իսկ
    139հ.2 կետը՝ Ծանրացուցիչ հանգամանքի մեջ մտնում են <>, <>, <>:
    Նույնիսկ հենց առաջին ընթերցելուց կարելի է վստահ ասել, որ այս հատկապես 2րդ կետը մշակել և
    փոփոխության են ենթարկել՝ մանյակ մանկապիղծները, իրենց վրա հետագայում կիրառելու համար: Այսինքն երբ անչափահասի նկատմամբ սեռական բռնություններ են կատարվում, բայց անզգուշությամբ առաջացրել են տուժողին մահ, ապա միայն այդ դեպքում կարելի է հանցագործին մինչև 10 տարի դատել: Նախ մահացած անչափահասից, կամ հանցագործից, ինչպես կարելի է պարզել թե այդ հրեշագործությունը զգուշությամբ է տեղի ունեցել, թե՛ անզգուշությամբ: Եվ ինչպես
    կարելի է հրեշագործությունը տարբերակել միտումնավորի և ոչ միտումնավորի: Այսպիսի այլանդակ
    իրավագիտություն կարող է լինել միայն միտումնավոր, և միայն հայ Առաքելական եկեղեցու հովանու
    ներքո: Ես Ղորանը չեն կարդացել, բայց համոզված եմ, որ նման անառակաբարոյություն թույլ չի տա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30