Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին:
Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU:
Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում:
Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10:
Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել: Սակայն մերժողական պատասխան ստանալով` հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով:
Նախախորհրդարանի քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ հանցավոր ու ապազգային վարչախմբի հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է:
Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին:
Նախախորհրդարան



















































Ազգը, ժողովուրդը, որքան պետք է բարոյալքված լինի, որ արտադրի նման դուրսպրծուկների, որոնք
հետապնդեն մի մարդու, ում կյանքի փորձով ու անցած ճանապարհով հարկավոր է սերունդներ դաստիարակել: Բայց այսօրվա սերունդը դաստիարակվում է Փակ շուկայի նկուղից հանված՝ կոյուղի
փթած խողովակներից դուրս պրծած առնետներով: Հարց է առաջանում, որ աստված չանի, երբ նորից
Արցախյան պատերազմ սկսի, ու՞մ հետ եք գնալու պատերազմ, չլինի՞ Լֆիկի հետ եք գնալու, իսկ զենքի փոխարեն էլ՝ Փակ շուկայում մնացած լխկած լոլոիկներով, ու նեխած ձվերով, քանի որ բացի
դրանից, ձեր խաշակալած ուղեղները պիտանի չի այլ բանի: Իհարկե առնետները վտանգը լավ են
զգում, նրանք այդ ժամանակ մեկ այլ երկրի նկուղներում՝ նեխած մթերքներով քեֆ կանեն:
Անիծվեն բոլոր նրանք, ովքեր՝ առնետաբուծությամբ այս վարակը տարածեցին երկրով մեկ: Ովքեր հանուն թալանի, բարոյալքեցին ժողովրդի մեծ մասին, նրանց 5-10 հազար դրամով՝ ճորտացրեցին:
Իսկ ի՞նչ է մտածում՝ Հայ մտավորականությունը, եթե այդպիսիք իրոք գոյություն ունեն ,,չհաշված
այն փոքրամասնությանը, ովքեր չեն ել երևում, այս անառակաբարո ֆոնի վրա,,:
Մի՞ թե՛ նկարիչի գործը միայն՝ կտավ ներկելն է, քանդակագործինը՝ քարեր կոտրատելը, իսկ գրողների մասին էլ չեմ ասում, իրենց տեքը կյանքում չգտնելով,՝ իզուր թուղթ են սևացնում:
Մի՞ թե՛ առանծ ժողովրդի տանջանքը, տառապանքը, կարիքը, առհամարանքը զգալով, կարելի է նրա համար արվեստ ստեղծել, իսկ եթե ժողովրդի համար չէ, ապա քանի կոպեկ արժե ձեր արվեստը, եթե կարելի է արվեստ անվանել: Մի՞ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը, կամ Պարույր Սևակը ձեր նման հանցավոր լռությամբ կհետևեին,՝ այս հրեշագործություններին:
Երբ պետք է՝ հայաստանը, ԼՂ-ը, Սփյուռքը արթնանա և ձեռքը իր իսկ գլխին խփելով ասի,՝ վերջ այլևս այսպես չպետք է շարունակվի, քանի որ մենք երկիր ենք կորցնում՝ Հայաստան երկիրը: