Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Փոստանջյանի պատվիրակ լինել-չլինելու հարցը չի կարող դառնալ ԵԽ ԽՎ քննարկման առարկա

Հոկտեմբեր 10,2013 11:45 Share

Մի քանի օր է, ինչ ժառանգականները, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, հեղեղել են կայքերն ու սոցցանցերը՝ հայտարարելով, թե Հովիկ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող Զարուհուն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանզի նա պաշտպանված է ԵԽ ԽՎ կանոնակարգով, համաձայն որի, իբրեւ թե, ԵԽ ԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Այս առնչությամբ խնդրեցինք ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ բացել փակագծերն ու ներկայացնել իրականությունը։ 

«Խոսակցություններն այն մասին, թե իբր ԵԽ ԽՎ կանոնակարգը պահանջում է ազգային պատվիրակությունների կազմավորման հետեւյալ սկզբունքը, այն է՝ անդամ երկրի խորհրդարանական բոլոր ուժերը պետք է ընդգրկված լինեն ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում, ճիշտ չէ, նման պահանջ չկա»,- հայտարարեց Զոհրաբյանը: Այսինքն՝ Փոստանջյանի պատվիրակ լինել-չլինելու հարցը չի կարող դառնալ ԵԽ ԽՎ քննարկման առարկա, հետեւաբար հարցը ոչ թե այս կառույցի նախագահի, այլ Հայաստանի ԱԺ նախագահի իրավասությունների շրջանակում է:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ ԵԽ ԽՎ կանոնակարգը սահմանում է պատվիրակությունների ձեւավորման երկու խստագույն պահանջ. «Առաջինը, չխախտել իշխանություն եւ ընդդիմություն բալանսը, այսինքն՝ պետք է համաչափ լինի իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ներկայացվածությունը պատվիրակության կազմում: Մեր 8 հոգանոց պատվիրակության անդամներից 5-ն ընդդիմադիր են. ԵԽ ԽՎ չափորոշիչներով ԲՀԿ-ն եւս համարվում է ընդդիմություն: Այսինքն՝ իշխանությունն ունի ընդամենը 3 ներկայացուցիչ: Ուրեմն խոսել բալանսի խախտման մասին՝ տեղին չէ: Իսկ երկրորդ կարեւորը՝ գենդերային բալանսի պահպանումն է»:
Հայաստանը, այսպես ասած, գենդերային բալանսի խախտման խնդիր եւս չի ունենա, եթե անգամ պատվիրակությունը զրկվի Փոստանջյանի ներկայությունից, քանի որ պատվիրակության կազմում կան մեկ ԲՀԿ-ական եւ երկու ՀՀԿ-ական կանայք, ինչը լիուլի է գենդերային բալանսը պահպանելու համար:
Հետեւաբար. «ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ արձանագրված է, որ միջազգային պատվիրակությունները հաստատում է ԱԺ նախագահը, իսկ դա ենթադրում է, որ եթե ԱԺ նախագահը պատվիրակության կազմի վերաբերյալ ունի վերապահում, կարող է այն չհաստատել: Իսկ եթե մեր գործընկեր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ոտնահարված է իր ազատ խոսքի իրավունքը, կարող է դիմել ԵԽ ԽՎ համապատասխան հանձնաժողովին»:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031