Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ական հանրահավաք-համերգի ժամանակ փուչիկների պայթյունի եւ շուրջ երկու հարյուր երիտասարդների այրվածքներ հասցնելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վրա տարածվում է համաներման մասին ԱԺ որոշումը։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Բոզոյանի փաստաբանը՝ Կարեն Մանուչարյանը։
«Նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել, այսինքն` նա դատապարտվել էր ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Իսկ համաներման մասին որոշումը հատուկ կետ է նախատեսում այն մասին, որ համաներումը տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր պայմանական ազատազրկման են դատապարտվել, նրանց նկատմամբ ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել, այդպիսով նրանք ազատվում են վերահսկողությունից, այսինքն` նրանց նկատմամբ նշանակված փորձաշրջանը վերանում է»,- երեկ մեզ ասաց Մանուչարյանը։
Հիշեցնենք, որ Բոզոյանր ՀՀԿ-ի «Փուչիկների» գործով մեղավոր ճանաչված միակ մեղադրյալն է, ով դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Առողջական խնդիրների պատճառով Բոզոյանը երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում



















































Փուչիկների գործն էլ կոտրեցիք մեկի գլխին, ապա համաներում շնորհեցիք: Իսկ մնացած ոճռագործությունների, թալանի, մարդասպանության, և մնացած հանցագործությունների տակից, ոնց եք դուրս գալու, ո՞վ կարող է ձեզ համաներում շնորհել: