Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալի փաստաբան. «Իմ պաշտպանյալն անմեղ է»

Հոկտեմբեր 10,2013 18:15

amerikayidzayn.com․ Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Էրհան Թունջելի փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալն անմեղ է:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թունջելի փաստաբան Էրդողան Սորուքլուն տեղեկացրել է, թե իր պաշտպանյալը գտնվում է Թուրքիայում՝ անհայտ վայրում, որտեղից աշխատում է իր դատական պաշտպանության ապահովման վրա, և որ իշխանություններին հանձնվելու մասին որոշում ընդունելը լիովին կախված է Թունջելից:

Էրհան Թունջելը, որին կասկածում են հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու մեջ, Հրանտ Դինքի սպանությունից առաջ որպես իրազեկիչ համագործակցում էր Տրապիզոնի ոստիկանության հետ:  Դատարանը Թունջելի ձերբակալության մասին հրամանագիր էր արձակել Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննություն իրականացնելու մասին որոշումը կայացնելուց հետո:

«Թունջելը Թուրքիայում է, աշխատում է իր դատական պաշտպանության մանրամասների վրա: Նա է զանգում իմ հեռախոսին, ես չեմ կարող զանգահարել նրանք, քանի որ չգիտեմ, թե որտեղ է», – ասել է Թունջելի փաստաբանը:

Փաստաբանի համաձայն, քիչ է հավանական, որ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող իր պաշտպանյալը երկարատև ազատազրկման դատապարտվի: Թունջելին երկարաժամկետ բանտարկության դատապարտելու դեպքում, ըստ փաստաբանի, նախատեսվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այդ դեպքում «կոտնահարվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից իր պաշտպանյալի բխող իրավունքները»:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ amerikayidzayn.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031