Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին

Հոկտեմբեր 18,2013 18:46

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին:

Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում:

Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանի և Հովհաննես Հունանյանի գործունեությունը և անդրադառնալով ոստիկանության համակարգում Գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու ծրագրին՝ նշեց, որ բոլոր վաստակաշատ սպաները այդ ծրագրի իրագործումով շարունակելու են մնալ շարքում՝ իրենց հարուստ փորձը ծառայեցնելով նոր ոստիկանության ձևավորմանը:

Ոստիկանության պետը հավելեց, որ համակարգի նոր հերթափոխը ոչ միայն պատրաստ է կենսագործելու այդ փորձառությունը, այլև լավագույն ավանդույթների իրական ժառանգորդն է, ինչի վկայությունը ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենատն, համակարգում ընդամենը մեկ տարի ծառայող Նարեկ Ստեփանյանի սխրանքն է: Օրեր առաջ երիտասարդ սպան իր կյանքը վտանգելով՝ փրկել է ջրահեղձ լինող աղջնակին: Նարեկ Ստեփանյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով արժանացել է ոստիկանության ամենաբարձր պարգևին՝ «Սխրագործության համար» մեդալի:

Հանդիպման ավարտին Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանը ոստիկանության  պետ Վլադիմիր Գասպարյանին շնորհակալություն հայտնեցին իրենց վաստակի գնահատման համար և աշխատանքային հաջողություններ մաղթեցին ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031