Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ՝ Սուրբ թարգմանչաց տոնի առթիվ

Հոկտեմբեր 20,2013 21:33

Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է: Տոնի առիթով   այսօր «Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը» և մի շարք երիտասարդական կառույցներ Երևանի ազատության հրապարակից քայլերթ կատարեցին  Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով տեղափոխվեցին Էջմիածին:

Ուխտերթն ուներ Սիրո, Հավատքի և Հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:Քայլերթին մասնակցում էին տարբեր համայնքների երիտասարդներ ու միություններ: Քայլերթի ուղեկցվում էր աղոթքներով և երգերով:1381621_536582823097336_684247372_n «Ուխտերթը  ոչ միայն սեր,հավատք և հավատարմություն էր տարփողում,այլ նաև ցնծություն բերեց մարդկանց ու շուրջը արթնության ղողանջներ սփռեց»- ,ասաց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ և Հայրապետական պատգամ: Ուխտերթին մասնակցող «Մանանա» երիտասարդական ծրագրի մասնակիցները բերել էին գունավոր տառերով գրված  իրենց կարգախոսը`«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»:

«Առաջին անգամ եմ մասնակցում ուխտերթին ու հուսով եմ          նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն,քանի որ դրանք ավելի են համախմբում երիտասարդներին»,ասաց Աբովյան քաղաքի «Մանանա» ծրագրի մասնակից Մանե Հայրապետյանը: Կաթողիկոսի օրհնությունից հետո երիտասարդները տոնը շարունակեցին ազգագրական պարեր պարելով:                                        

Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031