Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումներ` նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին

Հոկտեմբեր 29,2013 13:27

Այս տարին հոբելյանական է. նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը, և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված անվանի դաշնակահարի տարեդարձին: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Յուրի Հայրապետյանի և նրա տարբեր տարիների աշակերտների (Հրանտ Հայրապետյան, Պավել Մելիխով, Կարինե Մովսիսյան, Ելենա Լելիդիս, Անաստասիա Նեստերովա, Դեսիսլավա Բոբրինա, Արմեն Մանասյան, Սամսոն Ցոյ, Րինա Խարասովա) համերգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յուրի Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի ունեցած մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը նույնպես նվիրված էր Յ. Հայրապետյանի 80-ամյակին:

Յ. Հայրապետյանի 19-ամյա աշակերտուհի Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան), որը ելույթ է ունեցել Մոսկվայի լավագույն բեմերում, երկու մենահամերգ է ունեցել Գերմանիայում` Ռուսական մշակույթի համաժողովի և անձամբ Ֆրանց Կիզելի հրավերով և այլն, ասաց, որ հպարտ է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ ունենալու համար (30 հոկտեմբերի, «Արամ Խաչատրյան» համերգասրահ):

Նշենք, որ Յ. Հայրապետյանին նվիրված համերգները ներառված են Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Յ. Հայրապետյանն այն եզակի երաժիշտներից է, որոնք Ա. Խաչատրյանի կենդանության օրոք ելույթ են ունեցել վերջինիս հեղինակային համերգներին` որպես մենակատարներ:
Խոսելով իր երգացանկի մասին` Յ. Հայրապետյանն ասաց, որ ինքը, առանձնահատուկ տեղ տալով Բեթհովենի, Լիստի, Մոցարտի, Շոպենի, Պրոկոֆևի, Շումանի, Խաչատրյանի ստեղծագործություններին, իր ծրագրերում մշտապես ներառում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ա. Բաբաջանյան, Է. Հովհաննիսյան, Է. Արիստակեսյան):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031