Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

Նոյեմբեր 01,2013 14:55

DSC_8517 DSC_8512Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ:
«Բացօթյա ընթերցանության փառատոն» ծրագրի համակարգող Էդուարդ Լևանյանը նշեց. «Ծրագրի նպատակն է խրախուսել ընթերցանությունը, ապահովել երիտասարդների կապը գրքի հետ: Փառատոնից փառատոն մասնակիցների թիվն աճում է: Իսկ ՀԵՀ-ի հետ համագործակցությունն իր դրական ազդեցությունն է բերում փառատոնի աշխատանքներին, քանի որ ինչքան շատ կազմակերպությունների հետ համագործակցենք, այնքան ավելի մեծ կլինի փառատոնի դերն ու կարևորությունը»:
Այսօր Սիրահարների այգում երիտասարդները տեղադրում էին գրապահարաններ, այգու տարբեր այցելուներ ծանոթանում էին ցուցադրված գրականությանը: Վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ից կմեկնարկի գրքի բացօթյա ցուցահանդես, իսկ երեկոյան սպասվում են երիտասարդ կատարողների համերգ, մանկական ներկայացումներ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930