Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս 5-ի գործով դատարան կանչված Տիգրան Խզմալյանը անհեթեթություն է համարում կատարվածը

Նոյեմբեր 11,2013 20:27

Aravot.am–ի տեղեկություններով «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը ոստիկանությունից ծանուցագիր է ստացել` պահանջով, որ նոյեմբերի 19-ին ներկայանա վարչական դատարան, 182 հոդվածի մեղադրանքով:

Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Տիգրան Խզմալյանը ասելով, որ դա Կոմիտաս 5-ի գործն է: Նրա խոսքով`անցյալ տարի իրեն մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեեւ պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժեցին: Հիմա էլ` մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնեցնել պահանջողների դեմ:

«Պատրաստվում եմ ներկայանալ դատարան, համաձայն այդ ծանուցագրի եւ պաշտպանվել»,- նշեց Տիգրան Խզմալյանը, որը մեղադրվում է ոստիկանության օրինական մարմիններին չենթարկվելու համար:

«Պաշտպանվել կկարողանամ, բայց վստահ եմ, որ ինչպես անցյալ տարի Մաշտոցի պուրակում` այս անգամ էլ կընդունվի նույնպիսի անհեթեթ որոշում: Անհեթեթությունը կայանում է պարզ տրամաբանության բացակայության մեջ, եթե ինչպես Մաշտոցի պուրակում, այնպես էլ Կոմիտաս 5-ում շինարարությունը դադարեցվել է, ընդ որում  Կոմիտաս 5-ի դեպքում դատարանի որոշմամբ, ապա ինչպես կարող է այդ շինարարություն դադարեցնել կոչ անողը, կամ` նրա գործողությունները համարվել անօրինական, եւ ինչպես կարող է անօրինականությունը պաշտպանող ոստիկանը, կամ` նրա գործողությունները համարվել օրինական»,- իրեն անհեթեթ պատճառաբանությամբ դատարան կանչելու մասին ասաց Տիգրան Խզմալյանը:

Հարցին, թե իրենից բացի եւս քանի հոգի է դատարան կանչվել Տիգրան Խզմալյանն ասաց, որ տեղյակ չէ, ավելացնելով, որ Մաշտոցի պուրակի դեպքում չորս հոգի էին, իսկ Կոմիտաս 5-ի պարագայում, ընդհանուր առմամբ  60 հոգի բերման էր ենթարկվել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930