Լրահոս
Օրվա լրահոսը

Շոթա Խաչատրյան. «Կյանքում չեմ սիրել վերցնել, ես միշտ օգնել եմ»

Նոյեմբեր 11,2013 20:58

Արվեստանոցը, որը զբաղեցնում է փիլիսոփա, գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը, այժմ ստիպված է լքել, քանի որ այն վարձակալական հիմունքներով էր, իսկ այժմ տարածքի տերը` որոշ հանգամանքներից ելնելով պետք է այն օգտագործի սեփական կարիքների համար, բնակեցնելով այնտեղ հարազատներին:

Aravot.am-ի հետ զրույցում Շոթա Խաչատրյանն ասաց, որ տասը տարի էր ինքն այդ  «տարածքում» ստեղծագործում էր, այժմ`պետք է լքել այն. «Տարածքի տերերը հոյակապ մարդիկ են, բայց պետք է տեղափոխվեն, իսկ ես խանգարում եմ, նրանք էլ` այլ տեղ չունեն: Ես չգիտեմ, ուր տեղափոխեմ իմ նկարները, գոնե տուն ունենայի: Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես կարելի է լուծել»,- նեղսրտած ասաց արվեստագետը, որի ձեւակերպմամբ, ափսոս է իր տարիների աշխատանքը:

Հարցին` օգնության կանչով չեք փորձե՞լ դիմել օրինակ մշակույթի նախարարություն, որ ձեզ տարածք տրամադրեն, թեկուզ ժամանակավոր, Շոթա Խաչատրյանն ասաց. «Ասում են, երբ ջուր կեղտոտված է, անիմաստ է դրա շուրջ մտածել, թե ինչպես այն մաքրել: Չեմ ուզում գնալ այդ բազարների մեջ մտնել, որ հետո էլ իրար դեմ են դուրս գալիս… Կյանքում չեմ սիրել վերցնել, ես միշտ օգնել եմ մարդկանց: Ես չեմ կարողանում դիմել, ինչքան էլ, որ անհրաժեշտ է լինում, անհարմար եմ զգում:

Միայն կուզենայի, որ տեսնեին ու իմանային, թե ինչ արվեստ է այստեղ ու, որ սա միայն նկարչություն չէ»,- նշեց Շոթա Խաչատրյանը:

 

Լուսանկարը` civilnet.am-ի

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930