Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը մանիպուլացրե՞լ է իրադրությունը

Դեկտեմբեր 12,2013 17:57

«Ժողովուրդը դիվանագետ չէ, ժողովուրդն իր կարծիքն է արտահայտում, ուրիշ բան, որ տվյալ դեպքում բողոքի ակցիան ոչ այնքան ժողովրդի բուն կարծիքն է եղել, այլ կազմակերպված է եղել Դաշնակցության, դաշնակցական երիտասարդների կողմից, որն արդեն ավելի մանիպուլացված իրադրություն է»,-Aravot.am-ի հարցին՝ դիվանագիտական տեսանկյունից ճի՞շտ էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին բողոքի ակցիաներով դիմավորելը, քանի որ հետո Թուրքիան դա կարող է միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր իրենք ուզում են բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, հայերը՝ ոչ, այսպես պատասխանեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: 

Հիշեցնենք, որ մինչ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի խորհրդի Արտաքին գործերի նախարարության նիստը, հյուրանոցի դիմաց Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» միության եւ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ակտիվիստները «Ոչ ցեղասպանությանը»  «Ոչ Հայաստանի շրջափակմանը» կոչերով Թուրքիայից պահանջում էին ճանաչել ցեղասպանությունը:

Պարոն Տեր-Գաբրիելյանը շեշտեց. «Եթե Դաշնակցությունը բողոքի ակցիա չկազմակերպեր, ժողովուրդը գուցե դուրս չգար»:

Մյուս կողմից էլ՝ նա նկատեց. «Եթե ժողովրդի մեջ նման խումբ կա, որ թուրքական ցանկացած պաշտոնյայի այցի ժամանակ ուզում է հիշեցնել, որ եթե գալիս է Հայաստան, պիտի ընդունի, որ դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, այստեղ սխալ ու անտրամաբանական հարց չկա: Բողոքի ակցիան ժողովրդի կարծիքի արտահայտումն է, և ոչ մի դեպքում, ոչ ոք, ոչ մի պաշտոնական մարմին իրավունք չունի դա արգելել: Ցանկացած դեպքում, ինչպիսի իրադրություն էլ լինի, համարում եմ, որ ժողովրդի իրավունքն է հավաքվել ու բողոքի ցույց կազմակերպել, ինչը չի կարող սահմանափակվել: Այդ իմաստով տարբերություն չկա՝ ինչ դեպքի համար է դա տեղի ունենում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031