Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեցին տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունները

Դեկտեմբեր 12,2013 20:13 Share

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում  նախատեսվող տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունների մասին` դրանց վերաբերյալ կարեւորելով ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարության մոտեցումները: Նշվեց, որ հիմնականում շեշտը դրվելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել: Ծրագրի նախագծի վրա ներկայումս աշխատում է նաեւ ՀԲ փորձագիտական  թիմը:

Փոխվարչապետ նշելով, որ ծրագիրը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, կարեւորեց տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում դրա իրականացումը: Անդրադառնալով բաղադրիչներին` նա  մասնավորապես  առաջարկեց  հարավային մարզերում զբոսաշրջային միջանցքի զարգացման ուղղությունից բացի, մյուս մարզերի համար եւս  նպատակային ծրագրեր նախատեսել,  որոնք կունենան  կոնկրետ տարածքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող  նշանակություն: Որպես օրինակ նշվեց  Դիլիջան քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքների իրականացումը, ինչը կարեւոր է քաղաքի հետագա զարգացման համար:

Կողմերի քննարկեցին նաեւ ծրագրի մեկնարկի ժամկետների, ֆինանսավորման հետ կապված հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031