Լրահոս
Օրվա լրահոսը

Epress.am․ «Սերժ Սարգսյանի թաղումը» կազմակերպած կնոջը սպառնացել են բաժին տանել․ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 20:36

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից ոստիկանները փորձել են բերման ենթարկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին, ով գետնին է գցել ՍերԺ Սարգսյանի նկարով պաստառը և ոտքերով տրորել այն։

Նշենք, որ ազատամարտիկ կանայք այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետ երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26՝ «Սերժի թաղումն անելու»։

Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել է, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։

Ազատամարտիկ կանայք ընդգծել են, որ իրենք հանգիստ չեն տալու այս իշխանություններին, ավելին՝ չեն խաղաղվի, քանի դեռ չեն թաղել վերջին իշխանավորին։

Արդեն նախագահական նստավայրի դիմացի մայթին ազատամարտիկ կանանց զայրացրել է ոստիկանների պահվածքը, մասնավորապես, այն, որ ոստիկաններից մեկը մատ է թափ տվել իրենց վրա ու սպառնացել է «բաժին տանել»։

Տեսանյութը եւ լուսանկարը՝ Epress.am-ի

Մանրամասները՝ Epress.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031