Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար ամսին ընդունելություններին մասնակցել է 318 քաղաքացի

Փետրվար 03,2014 15:52

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, քաղաքացիների ընդունելության համար սահմանված մշտական ժամանակացույցով, հունվարի 8-ից 31-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի ընդունելություններին մասնակցել է 34 քաղաքացի. բոլոր դիմողների առաջադրած հարցերին լուծում կամ սպառիչ պատասխաններ են տրվել։

Նշված ժամանակահատվածում Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարները սահմանված հինգշաբթի օրերին աշխատակազմերի շենքում ընդունել են ընդհանուր թվով 284 քաղաքացու։ Վարչական շրջանի աշխատակազմի գործառույթից և իրավասությունից բխող 208 դիմումների տրվել է դրական լուծում. 64-ի առնչությամբ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, և դիմումները քննարկման փուլում են։ Ընդհանուր դիմումներից 12-ը դուրս են եղել վարչական շրջանների աշխատակազմերի լիազորությունից կամ իրավասությունից և մերժվել են՝ ուղղորդվելով համապատասխան գերատեսչությունների կողմից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728