Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ներառական կրթությանն ընդգրկվածությանն առնչվող հարցեր

Փետրվար 10,2014 17:24

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքի դպրոցներում ներառական կրթությանը ներգրավվածությանն առնչվող հարցեր։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը փոխքաղաքապետին է ներկայացրել նաև ՀՀ կառավարությանը ներկայացրած համապատասխան զեկույցի ընդհանուր դրույթները, ապա ծանուցել, որ ծրագրել են հանրային արշավ իրականացնել, որին մասնակցելու են հրավիրում խնդրով հետաքրքրված տարբեր կազմակերպությունների և կառույցների՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսումնական բնականոն գործընթացում լիարժեք ներգրավելու նպատակով։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել և լրացնել ներկայացված առաջարկությունները։ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանն իր ենթակայության դպրոցներում ներդրված ներառական կրթության համակարգը զարգացնելու ուղղությամբ բազմակողմանի ծրագրեր է իրականացնում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական խոչընդոտները նվազեցնելու համար և որպես օրինակ նշել է 2013 և 2014թթ. թեքահարթակների կառուցման առանձնացված ծրագիրը։

«Մեր հետաքրքրություններն այս հարցում ընդհանրական են, և համոզված եմ՝ համագործակցության եզրեր կգտնենք։ Պատրաստ ենք ձեր առաջարկությունները քննարկել և գործնական դաշտ տեղափոխել։ Երկուստեք ունենք բազա, որի հիման վրա կկարողանանք հստակ գործեր կատարել առկա խնդիրների վերացման ուղղությամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աշխատանքային այս խմբի հետ համագործակցությունն արդեն բավականաչափ արդյունքներ է գրանցել, ինչը նախանշում է առաջիկա ծրագրերի հաջողությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728