Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազ գյուղում մեկնարկեց «Երիտասարդ տեխնիկ» ծրագիրը

Մարտ 02,2014 23:15

Վայոց ձորի  մարզի Գնդեվազ գյուղում մեկնարկեց «Երիտասարդ  տեխնիկ» ծրագիրը: Այն  դասընթաց  է ` տեսական և գործնական աշխատանքի ձևով,աշակերտների  տեխնիկական կրթությունը բարձրացնելու  և տեխնիկական հմտությունները  իրագործելու:GNDEVAZ2

Դասընթացին մասնակցում են   17 պատանիներ և աղջիկներ  մրցույթային   կարգով  ՝ սեփական նախաձեռնությամբ   որևէ  տեխնիկական աշխատանք կատարելու  նպատակով  և   ծնողի գրավոր համաձայնությամբ:

«Հաշվի առնելով, որ պետական կրթական ծրագրով կրճատվել է  դպրոցում տեխնիկական դասընթացի ժամերը,աշակերտները շատ քիչ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում այդ  դասաժամին: Այս ծրագրի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի  էլ ավելի բարձրացնել երեխաների տեխնիկական  հմտությունները: Գնդեվազ   համայնքին անհրաժեշտ   են ապագա  վարպետներ և ինժեներներ»,- մեզ հետ  զրույցում նշեց   ծրագրի ղեկավար՝  Գնդեվազի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ  Մխիթար Արշակյանը:

Իսկ ի՞նչ  կսովորեն    երիտասարդները    ծրագրի իրականացման շնորհիվ հարցին պատասխանեց՝ էլեկտրոտեխնիկայի   անվտանգության  կանոններ ,  ձեռք կբերեն հմտություններ , որը չկա տեխնոլոգիայի դասընթացում, խառատային  հաստոցով    աշխատելու    անվտանգություն և հմտություն, սոսնձելու հմտություններ , նաեւ չլուծվող հարցերը  լուծելի դարձնելու,  հոգեբանական դասընթացը ՝  չնկճվել, թերագնհատել սեփական ուժերը,   որը  չկա տեխնոլոգիայի դասընթացում :

Ըստ Մխիթար Արշակյանի՝ այս դասընթացի     կարիքը կար դեռ 10 տարի առաջ, որովհետև փակվեցին   պրոֆտեխ ուսումնարանները: «Այսօր կան   լավ մասնագետներ, բայց  քչերն ունեն  համապատասխան փաստաթղթեր,- ասաց նա եւ ավելացրեց,- Ինձ  օրվա մեջ  դիմում  են   շատ պատանիներ և աղջիկներ  `  հեծանիվ, չմուշկներ  կամ  որևէ իր  սոսնձելու հարցերով: Եթե կան հարցեր, ուրեմն կա  անհրաժեշտություն   հարցերին պատասխանելու` ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին դասընթացի միջոցով»:

Ծրագրի ղեկավարը ներկայացրեց, որ    ծրագրից կօգտվեն  գյուղի  20-25  երեխաներ և երիտասարդներ, այսպես  ծնողները,  իրենց երեխաները կլինեն զբաղված   և ձեռք կբերեն գիտելիքներ և ձեռքի աշխատանքի  հմտություններ:

Նշենք նաեւ, որ «Պատանի տեխնիկ »  ծրագիրն իրականացնելուն աջակցում է «Գեոթիմ» ՓԲԸ-ն ՝ տրամադրելով  համապատասխան միջոցներ   ու  համակարգիչ, իսկ համայնքի դպրոցը տրամադրել է արհեստանոցի  գույքը  և  օգնում է այլ հարցերով:

 

Մարիանա ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31