Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Թորոյան. «www.kuyreri-ergchaxumb.am կայքի միջոցով կարող են իմանալ, որ կա այսպիսի մի երգչախումբ»

Մարտ 03,2014 17:21

«Շարունակենք նոր ոգով ու նորովի» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում մարտի 1-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների պաշտոնական կայքէջի` www.kuyreri-ergchaxumb.am-ի շնորհանդեսը:

Այս առիթով զրուցեցինք  Հայաստանի կույրերի երգչախմբի պրոդյուսեր Ստեփան Թորոյանի հետ: Նա ասաց, որ կայքն արդեն սովորական բան է դարձել մեր հասարակության համար, և զգալով այն ունենալու պահանջը՝ որոշեցին ստեղծել  www.kuyreri-ergchaxumb.am կայքը: «Ովքեր ուզում են խմբի մասին տեղեկություններ իմանալ, տեսագրությունները դիտել, կարող են այցելել մեր կայք»,- ասաց պրոդյուսերը: Նա նշեց, որ կայքում առայժմ շատ ինֆորմացիա չկա, բայց այդքանով կարելի է խմբի մասին պատկերացում կազմել:

Խոսեց նաև կայքի բովանդակության մասին. «Կայքում կան մեր համերգներից 2-3 տեսանյութեր, ձայնագրություններ, ֆոտոշարքեր, մամուլից էջեր, խմբի հիմնադրի, գործունեության մասին որոշակի ինֆորմացիա»:

Պրոդյուսերն անդրադարձավ նաև կայքի մեկ այլ նպատակի: «Մարդիկ կան, որոնք պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ունեն, բայց տեսողության հետ խնդիրներ ունեն: Այս կայքի միջոցով կարող են իմանալ, որ կա այսպիսի մի երգչախումբ»,- ասաց Ստեփան Թորոյանը:

Նշենք նաև, որ կայքն այցելելուն պես սկսվում է հնչել երգչախմբի կատարումը:

Կայքի շնորհանդեսի ֆոտոշարքն` այստեղ:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31