Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Գարունը բացվում է կանանց տոնով» (Տեսանյութ)

Մարտ 07,2014 14:10

Կանանց տոնի նախօրեին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ամենամյա “Գարնանային մեղեդի” խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀԿ ԳՄ անդամներ: Ներկայացված էին տարբեր կին նկարիչների աշխատանքներ:

Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է շփվելու մշակույթում գործող, մշակույթով ապրող կանանց հետ, հասկանալ իրենց կյանքն ու իրենց խնդիրները: Տիկին Նաղդալյանը նաև շնորհավորեց բոլոր կանանց գալիք մարտի 8-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք ևս մեկ անգամ առիթ ունենք հանդիպելու Ձեզ հետ, Ձեր տաղանդին այստեղ: Ավելի հրաշալի բան չկա, քանի որ գարունը բացվում է հենց կանանց տոնով: Ու մեզ համար հատկանշական է, որ կանանց տոնը միշտ բացում ենք մեր նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսով»,- ասաց տիկին Նաղդալյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին Նկարիչների միության անդամների նկարները՝ մեկական նկարներով: Ընդհանուր առմամբ ներկայացված էին 120-ից ավելի աշխատանքներ:

cucahandes_2

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլոր կանանց մարտի 8-ը. «Հայ տղամարդը միշտ ուժեղ է հայ կին ունենալու համար, և այս միամսյակը, որ նվիրվում է հայ մայրերին, կանանց, պետք է լինի 365 օր»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես խոսեց ցուցահանդեսի բացման մասին. «Առաջին բանը, որ նկատեցինք՝ մտնելով այս սրահ, կյանքի գեղեցկությունն էր, կենսունակությունը: Մեր կանայք լավատես են, մեր կանայք ջերմ են»:
Մանրամասն՝ տեսանյութում:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31