Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդակը Ռուսաստանի դաշտում է». հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը

Մարտ 12,2014 17:35

Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք Է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջը, իսկ Եվրամիությունը պատրաստ Է նրանց օգնել այդ հարցում: Այսօր այս ամենը Եվրախորհրդարանի իր ելույթում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, շեշտելով, որ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է: Եվ, որ դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական իրադրությունը զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ. հաղորդում է Segodnya.ua  կայքը:

Նա նաեւ ավելացրել է՝ «Այցագրային ռեժիմի դյուրացման, նոր բազային համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Սոչիում «ությակի» գագաթնաժողովին նախապատրաստվելու շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունն արդեն դադարեցված Է: Եվ եթե առաջիկա օրերին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ չսկսվեն արդյունավետ բանակցություններ՝ դա լրացուցիչ միջոցառումների առիթ կստեղծի»:

Նա նաեւ հույս է հայտնել, որ իրադրության վատթարացում չի լինի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31