Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել

Դեկտեմբեր 12,2022 15:42

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է համատեղ մշակել և իրականացնել փոխշահավետ գիտակրթական ծրագրեր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և փորձագետների փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտություններ, համատեղ գիտական միջոցառումներ, հրապարակել գիտական հոդվածներ:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ բաժանմունքը կաջակցի համաձայնագրի դրույթների իրականացմանը: «Այսօր Արցախի հանդեպ տեղի է ունենում անարդարություն: Շուշին միշտ եղել է հայաշատ բնակչությամբ: Մինչ 1920 թվականը, ամբողջ 18-19-րդ դարերին հայկական տարածքում գործող մշակութային խոշոր կենտրոնը Շուշին էր: Այսօր բոլորս պետք է մասնակից լինենք և մեր ավանդն ունենանք, որպեսզի պատմական անարդարությունը շտկվի: Մեզ գործնական քայլեր են պետք՝ Արցախը հզորացնելու համար: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, իսկ Արցախին մաղթում եմ անկախ կարգավիճակի նվաճում», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ համագործակցության համաձայնագրի կնքումը կարևոր փուլ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կյանքում:

«‎Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կլինի բազմակողմանի և բազմաշերտ: Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ: Ուզում եմ նշել, որ Արվեստի ինստիտուտն Արցախի կողքին է, և ինչով կարող ենք, օգտակար կլինենք ձեզ», – ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031