Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը կողմ է ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի քաղաքական ապահարզանին

Ապրիլ 17,2014 11:40

Այսօր կառավարության նիստին շտապող կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց. «Քաղաքականության մեջ զարմանալի երեւույթներ չկան , եւ դրա հետ միասին չեմ կորցրել մտորելու, վերլուծելու կարողությունը եւ միշտ լավատես եմ: Եվ ես լավատեսորեն եմ տրամադրված ՕԵԿ-ի քաղաքական ապագայի հետ կապված»:

Հարցին, թե փաստորեն երկու ուժերի համագործակցությունը արդյունավետ չի՞ եղել, Արմեն Աշոտյանը նկատեց, «Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին եւ կարծում եմ, որ փոխադարձ հարգանքն ամեն դեպքում համատեղ ապրած տարիների հանդեպ պետք է պահպանել: Ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների տեսքով եւ այլն: Եվ կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել՝ ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ իր կողմից ձեւավորվելիք կառավարություն»

Այն հարցին էլ թե ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու պատճառն արդյոք երկու ուժերի միջեւ առկա ներքին խմորումնե՞րն էին, եւ ինչ եք կարծում ՕԵԿ-ը այսուհետ կքննադատի՞ Սերժ Սարգսյանին, պարոն Աշոտյանը պատասխանեց, որ չգիտի, թե այսուհետ ՕԵԿ-ն ինչպես կվարվի. «Ամեն դեպքում երկրում առկա խնդիրներն այսօր ավելի բարձրաձայն են հնչում իշխանության շուրթերից, եւ կողմից, անգամ առանց ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու: Մենք ենք առաջինը մատնանշում առկա խնդիրները, որովհետեւ մենք գիտենք այդ խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Բոլոր դեպքերում՝ կոնստրուկտիվ ընդդիմությունը երկրի քաղաքական կայունության եւ զարգացման կարեւորագույն երաշխիքն է եւ այստեղ մենք չենք կարծում, որ խրամատի այն կողմում ինչ որ հակադիր ուժեր ունենք: Անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում ես կարծում եմ խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր, քննարկումներ եւ դրանց արդյունքում իշխանությունը լսելով տարբեր հարցեր, կարող է լուծումներ տալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930