Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է

Ապրիլ 18,2014 15:08

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հետ հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող բարելավման աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն այսօր դեռևս առկա են գրաֆիկի հետ կապված խնդիրներ և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ երևանցիները գոհ մնան մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ,  ուսումնասիրել  առաջադրվող բոլոր խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. «Բնակիչների հետ հանդիպումների շրջանակում հաճախ եմ առիթ ունենում անձամբ տեղեկանալու բոլոր այն խնդիրներին, որոնք բարձրացվում են նրանց կողմից: Եվ պետք է ասեմ, որ քիչ չեն նաև ջրամատակարարման հետ կապված հարցերը: Գուցե դրանք նաև մասնակի լուծում ենթադրող են, բայցևայնպես անհրաժեշտ է դրանց նկատմամբ ևս լինել առավել ուշադիր: Ըստ այդմ, վստահ եմ, որ ստեղծված աշխատանքային խումբը առավել համակողմանի կծանոթանա ու կվերլուծի բնակիչների կողմից բարձրացվող հարցերն ու կառաջարկի արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ «Երևան Ջուր» ընկերությունը ևս պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Բացի այդ, մենք պատրաստակամ ենք նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնել, որպեսզի բնակիչները գոհ մնան մատուցվող ծառայությունների որակից: Պետք է նաև նշեմ պարոն քաղաքապետ, որ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում ավելացնելու ներդրումների ծավալները, որպեսզի  շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման ուղղությամբ  էլ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ «Երևան Ջուր» ընկերությունն իսկապես վստահելի գործընկեր է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930