Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

Ապրիլ 29,2014 15:14

Ապրիլի 27-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով հանդես եկավ Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին:

Այնուհետև մատուցվեց հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ:

Ֆրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:

Նախքան պատարագը դեսպան Չիտեչյանը այցելեց Ժխտողականության դեմ հայկական զգոնության «Colectif VAN» կառույցի կողմից նախաձեռնված ցուցահանդեսին, որն օրվա ողջ ընթացքում անցկացվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում:

213.Genocide commemoration  events in Notre-Dame de Paris 29.04.2014

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930