Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան. «Ես արդեն աշխատանքի կոնկրետ առաջարկ ունեմ»

Մայիս 05,2014 17:49

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ չէր եկել սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին ներկայացնելու, Aravot.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է տրամադրությունը: «Պատկերացրեք, շատ լավ է, անգամ` ուրախ եմ: Ես եկել էի աշխատելու, այլ ոչ թե պատերազմներ տալու: Տրամադրությունս շատ բարձր է», – պատասխանեց նախկին նախարարը:

Հարցին, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու, Յուրի Վարդանյանը հակադարձեց. «Շատ կարճ ժամանակ` ընդամենը մի քանի օր, կհանգստանամ: Ես արդեն նոր աշխատանքի առաջարկ ունեմ: Մի քանի օր սպասեք ու կիմանաք»: Յուրի Վարդանյանը նշեց, որ նոր աշխատանքի առաջարկն ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031