Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել մենաշնորհներից

Մայիս 07,2014 13:45

Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպի գլխավոր հերոսը` բժիշկ Բեռնար Ռյոն, պայքարո՞ւմ էր ժանտախտի դեմ: Ինձ թվում է՝ ոչ: Նա փորձում էր բուժել այդ հիվանդությունը, փրկել հիվանդներին: Մարդիկ, ովքեր խոստանում են «պայքարել չարիքի դեմ» եւ այդ առիթով բոցավառ ճառեր են արտասանում, կա՛մ քաղաքական միավորներ են հավաքում, կա՛մ էլ պարզապես մոլորության մեջ են:

Շատերը (հավանաբար, խորհրդային իներցիայով) կարծում են, որ չարիքը գործարարներն են, հարուստ մարդիկ, եւ նրանց պետք է «պատժել» իրենց հարստության համար, պետք է պայքարել օլիգարխների դեմ: Ո՞ւմ դեմ: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի՞: Ինչպե՞ս` փակելով սուպերմարկետնե՞րը: Բայց այնտեղ աշխատող հարյուրավոր մարդիկ ազգի թշնամիներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնք իրենց հացն են վաստակում: Խնդիրը, հետեւաբար, պայքարի մեջ «քցվելը» չէ, այլ «ժանտախտը» բուժելը:
«Ժանտախտը», իմ կարծիքով, մենաշնորհն է՝ քաղաքական եւ տնտեսական: Վերջինիս դեմ պետք է նախեւառաջ օրենսդրական սահմանափակումներ դնել` ոչ մի գործարար իրավունք չպիտի ունենա տիրապետել որեւէ ապրանքատեսակի շուկայի 50 տոկոսը գերազանցող ծավալին: Նույնը քաղաքականության մեջ: Այսօր գործող Սահմանադրությամբ խորհրդարանի դերն արդեն իսկ հսկայական է: Սակայն այդ դերը հիմա զուտ տեսական է, որովհետեւ երկրի նախագահն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, եւ բոլոր տեսակի կոալիցիաները պայմանավորված են ոչ թե անհրաժեշտությամբ, այլ այդ մեծամասնության «բարի կամքով»:

Հնարավո՞ր է արդյոք Սահմանադրությունը փոխել այնպես, որ անկախ կառավարման ձեւից՝ ոչ մի կուսակցություն ԱԺ-ում չկարողանա բացարձակ մեծամասնություն` ավելի քան 49 տոկոս ձայն ունենալ, եւ եթե նույնիսկ ընտրությունների ժամանակ հավաքում է, ասենք, 56 տոկոս ձայն, «հավելյալ» 7 տոկոսները, միեւնույն է, բաշխվեն մնացած կուսակցությունների միջեւ: Չգիտեմ, այս հարցերում խոսքն, իհարկե, մասնագետներինն է:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս ասել է, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Երկու ձեռքով կողմ եմ` չի կարող պատահել, որ 15 տարի շարունակ ընտրողները ձայն տան միեւնույն կուսակցությանը` նույնիսիկ շատ ավելի բարենպաստ սոցիալական պայմաններում: Բայց դեմ եմ, որ այս անգամ էլ ԲՀԿ-ն (կամ որեւէ այլ կուսակցություն) բացարձակ մեծամասնություն ստանա եւ կարողանա միահեծան որոշումներ ընդունել: Եթե այդպես լինի, ապա Մելիք-Ադամյան փողոցը պարզապես կտեղափոխվի Կոնյակի գործարան: Գրեթե նույն կազմով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Կարդալով Ա. Աբրահամյանի «առաջարկը» պառլամենտում տեղերի բաշխման վերաբերյալ, մի այդպիսի «առաջարկ» էլ ես անեմ..))).. Կարող է անցնի, «մերն ուրիշ է» ..)))..
    Պառլամենտի 25%-ը համամասնական, 15%-մեծամասնասկան, 60%-ը … վիճակահանությամբ…
    Վերցնում եք ընտրողների ցուցակ, պատահական թվերի ծրագրով, այնտեդից ստանում եք մնացած դեպուտատներին…)))…
    Ւնչ կապ ունի ձայների ցրումը չկեղծված ընտրությունների հետ?..)))…
    Եթե ես եմ կեծողը, կստեղծեմ 10 կուսակցություն, 100% կկեղծեմ, 49%-ը կվերցնեմ, մնացածը կցրեմ իմ ստեղծած «կուսակցությունների» վրա։։
    (ՀՀՇ-ի ստեղծած «Շամիրամը» ձեզ օրինակ…)))…)
    Ընտրության նպատակը «ընտրությունն» է, իսկ եթե հիվանդը արդեն մեռել է, ինչ «սիստեմա» ուզում ես միացրու, չի վերակենդանանա …))))…

  2. Gibindus says:

    Ալբեր Քամյու, “Ժանտախտ”, Բեռնար Ռյո… Ու միանգամից Ծառուկյան Գագիկ, Սարգսյան Սերժիկ, Լֆիկ…Եթե մեր հույսը մնացել մեծ մտածող Գագոն` ավելի լավ է “Չարի վերջը” ցիտենք: … Էս սարն իմն է, էն ծառն իմն է… Փաստորեն մենաշնորհ էր`ինչպես պայքարեց ագռավը՞… Ճիշտ է, ապրեք:
    “Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
    թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
    խեղդվելով սկսավ խռխռալ.

    — Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…”
    Այսպես ազատվեցին աղվեսի մենաշնորհից: Թե չէ` Կամյու, չէ մի չէ` Ագաթանգեղոս…

  3. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան, Դուք,ազնվորեն չեք կարծում,որ Սամվել Ալեքսանյանը,Սերժ Սարգսյանի աշխատողն է:Որովհետև ինչքան ես գիտեմ,Սամվել Ալեքսանյանը մենաշնորհի արժանացել է ոչ թե հիանալի գործարար լինելու պատճառով,որը իր հետաքրքիր,հաշվարկված քայլերով և գաղափարներով դուրս է մղել շուկայից կոնկուրենտներին,այլ մաքսայինին տված կոնկրետ հանձնարարությամբ,որը պարզապես կոպիտ խախտումներով ջախջախել է մնացած գործարարներին, ապահովել է այդ մենաշնորհը:Ալեքսանյանի փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը,և հարցը սահմանադրական բարեփոխումները չեն:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Իմ կարծիքով այդ «ժանտախտը» ՍՏՐՈՒԿԻ հոգեբանությունն է որ 70 տարիների խորհրդային տարիների ընթացքում ձեվավորվել է մեր բոլորի հոգեբանության մեջ եվ այնպես դժվար է ազատվել դրանից, մեր մեջի քաղքենին կամ «թուրքը»… հենց մեզանից մեկը հանկարծ իշխանության է հասնում կամ մեծ գումար է շահում…անպայման ձգտում է ՄԵՆԱՇՆՈՐՀԻ…ինչպես եղավ Ստալինի, Հիթլերի…նաեվ Առաջին նախագահի 96 ին…Ծառուկյանի ու Լֆիկի…կարծում եմ թերեվս այդ է պատճառը նաեվ որ մի շարք երկրներում դեռ պահպանվում են արքայական տները , ինչպես Մեծ Բրիտանյայում, քանզի «բոշաից….աղա…» մեզ բավական ժամանակ է հարկավորբուժվեելու համար…

  5. Hayk says:

    Հիմա աբողջ աշխարհը մենաշնորհներն են ղեկավարում: ԵՎ տենդեցիան գնալով ուժեղանում է: Նայեք, թե ովքեր են նշանակվում ՈՒկրաինայում գուբերնատորներ: Հետևեք, թե «ճգնաժամի» պայմաններում ինչ չափերով են ավելանում բանկերի ու միլիարդատերերի ունեցվածքը: Միամիտ բաներ եք գրում: Олигархи нынче в почете!

    • Galust Yenokyan says:

      Some people hear remind me the old Russian saying …” Chukcha ne chitatel, chukcha pisatel…”

    • Արսեն says:

      Hayk, շատ եմ խնդրում, գրելուց առաջ գրածիդ վրա գոնե 2 րոպե մտածի։
      Դու Ռուսաստանի ջերմ կողմնակից ես, ըստ քեզ՝ Ուկրաինայի ամեն ինչ վատն է, այնտեղ ոչ լեգիտիմ իշխանություն է, ֆաշիստներ են… ցանկացած գործողություն, որը նրանից մի կտոր էլ կպոկի՝ արդարացված է։
      Ու հանկարծ… ասում ես, Ուկրաինայում կա շատ վատ երևույթ օլիգարխները նշանակվում են գուբերնատուր։ Олигархи нынче в почете! ..)))..
      Так ведь это на Украине!… Ты против всего того что на Украине, и если это так, то ты, как честный патроит должен в Росии стоять на баррикаде, против собственных олигархов…)))..
      Ւսկ դու գրել ես, «Միամիտ բաներ եք գրում»… Դու պետք է լինիր առաջինը, ով գրածին կողմ կլիներ…))..
      Էդ ոնց եղավ, որ ընդունեցիր, որ քանի «ֆաշիստական» Ուկրաինայում օլիգարխները գուբերնատոր են դառնում, ուրեմն «ժողովրդավար, մարդասեր» Ռուսաստանում (և Հայաստանում) օլիգարխիայի իշխանությունը սահմանփակելու միտքը՝ միամիտ բան է?…)))…
      Կարող է, Ռուսաստանը հանձնվել է Ուկրաինային… բայց հեռուստացույցով դեռ չեն ասում?…)))…

      • Hayk says:

        Արսեն, կարդա գրածս առաջին նախադասությունը:,,,, Մնացած ամեն ինչում ճիշտ ես(թե ում ոնց եմ վերաբերում): Ես հեղափոխություն չեմ սիրում,բարրիկադ-առավել ևս: Ինչի հասան մայդանցիները?? Մի օլիգարխին փոխարինեցին մյուսով, ընթացքում էլ հարյուրավոր անմեղ մարդիք զոհվեցին,երկիրը մասնատեցին, բոլորը թշնամացան:

        • Արսեն says:

          Որպեսզի ավելի հսականալի լինեմ, գրեմ քո գրածի տարբերակը հակառակ ծայրից։..)))..
          Հիմա ամբողջ աշխարհում խոսքի ազատություն չկա։ Նայեք թե ինչպես Ռուսաստանում ճնշվում ՀԿ -ները, եթերից զրկվում կառավարություն կարծիքին ոչ կամահունչ լրատվամիջոցները։ Հետևեք թե «ճգնաժամի» պայմաններում ինչ չափերուվ են ավելանում դուգինների և կուրղինյանների եթերաժամանակները։ Фашизм нынче в почете!
          Բացատրեմ..)))..
          Ռուսաստանը «իզգոյ» երկիր է, եթե իմ մոտ կատարվում է նույնը, և ես որպսես «վատը» բերում եմ Ռոսաստանի օրինակը, որեմն ես կամ ապուշ եմ, կամ նույնպես ենթագիտակցորեն համարում եմ որ ես ևս ապրում եմ «իզգոյ» երկրում….
          Ուկրանան, ըստ Ռուստանի, Ֆաշիստական երկիր է, Ռուսաստանում կատարվում է նույնը,եթե դու լինելով ռուսական պատիոտ, որպես «վատ» օրինակ բերում ես այն ինչ կատարվում է Ուկրաինայում որեմնե դու կամ…. կամ….)))..

  6. David says:

    Ժանտախտի օջախի վերացումը մարդկության խնդիրն է, ախտակիրները չպիտի մտահոգվեն այդ խնդրով:Հա, չմոռանամ, այրելն է կարճ ճանապարհը:

  7. Արմեն says:

    Հայեր,

    Առաջարկում եմ ցրել ընդհանրապես ազգային ժողովը, քանի որ մեզ ամենևին էլ պետք չի Ալո, Չալո, Մստո, Փստո, Բտո, Խտո… ու սենց 131 հատ 🙂 Ու ոչ էլ Ջոջ է պետք, քանի որ վերջում ընդամենը գոռալու է Ջոջը ու քաշելու է իր պոչը 🙂

    Սա ի դեպ, ժամանակին Խնկոյանն էր կանխագուշակում 🙂

    Կարծում եմ ճիշտ է ունենալ Թագավոր , ով շրջագայի Մելիք-Ադամյան, Աբովյան, Մաշտոց, Բաղրամյան և մնացած փողոցներով, գա նույնիսկ մեր բակը 🙂

    Թող Թագավորի անունը լինի Բաղտիար, մենք էլ ամեն օր մոմ վառենք յուր ողջության համար 🙂

  8. Hakob says:

    ոչ բնական մենշնորհները մեր մոտ ներդրել են ամերիկացիք ու այդ թալանը կվերանա այն ժամանակ միայն, երբ կազատագրվենք այգլո-սաքսերի ստրկությունից

    • Արսեն says:

      Տես է… սրիկաներ… իրենք իրենց մոտ նույնիսկ «բնական» մոնոպոլիաների դեմ են շատ ուժեղ պայքարում, իսկ քեզ մոտ ներդրել են «ոչ բնական մենաշնորհներ»…))))… իրենք իրենց մոտ խոսքի ազատություն ունեն, իսկ քո մոտ խեղճ Ռուսական դեսպանին սիպում են, որ Հայաստանին պարտադրի՝ ճնշել վերջին կիսաազատ խոսքի օջախները…)))… անմիջապես ազատվել է պետք էդ սրիկա անգլո-սաքսերից…))))…

  9. Ալեքսանդր says:

    Մի այլ առաջարկ էլ կա, որը, որքան հիշում եմ, ինչ-որ երկրում կիրառվում է; Ակնհայտ է, որ յուրաքանչյուր կուսակցությունում կան խելացի և պարկեշտ մարդիկ, ընտրողները դրանց շատ լավ ճանաչում են; Կուսակցության ցուցաներում պետք է ընտրվեն անձինք, այլ ոչ թե ցուցակը կազմվի ըստ հերթականության; Այս համակարգը ավելի մոտ կլինի իսկական ժողովրդավարության, քան ընտրությունը կուսակցության “թայֆայական”ցուցակով;

  10. Զավեն says:

    Հեղափոխության դեմ չի կարելի լինել,ամեն հեղափոխություն ունի իր դրական կողմը,հեղափոխության հիմնական,պատճառներն են ճահճացումը և աղքատների, հարուստների միջև հսկայական անդունդը,կոռուպցիան և այլն:Ինչ վերաբերվում է Ոիկրաինական հեղափոխությանը,ես ամբողջ հոգով մայդանի կողմնակից էի,քանի որ մտածում էի,որ նրանք իրենց ազատ կամքի դրսևորման համար են պայքարում,պայքարում են կոռուպցիայի և ամենաթողության դեմ,պայքարում են ինքնիշխան լինելու համար:Սակայն հիմա տեսնում եմ,որ նրանք մոռացել են,որ Ուկրաինայի հիմնական մասը դա Կիեվսկոյե կնյաժեստվոն է ,իսկ դա միանշանակ,առանց ստից նաբեր խոսելու,առանց դատարկաբանելու,ռուսական հողեր են ռուսական մշակույթով,ռուսական լեզվով և մտածելակերպով:Երբ ես լսեցի թե ինչպես Տիմոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ ասաց,որ պետք է վառել էչ միլիոն ռուսներին,որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում,ես պարզապես ուզեցա սատկացնել այդ կնոջը:Ամբողջ աշխարհը,նորից օգտվեց Ռուսի մեծահոգությունից,որ նա այդ խոսքերին հումորով վերաբերվեց և չի չարաշահում:Ամբողջ արըմուտքը իմանալով,որ աջ սեկտորը հանդիսանում է ֆաշիստական կազմակերպություն,ոչինչ չի անում,որ զինաթափեն նևանց,հակառակը,զինում են նրանց:Դուք հասկանում եք ուր է հասել Եվրոպան?Սա չլսոած բան է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031