Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսի դժվարությունները հաղթահարելով «Chust Shoes»-ը կփորձի միջազգային շուկա էլ մտնել

Մայիս 07,2014 23:42

«Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում դժվար է զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, ամեն դեպքում փորձում ենք այդ դժվարությանը դիմակայել, հաղթահարել եւ աջակցել, որպեսզի մեր տեղական արտադրանքը զարգանա եւ ճանաչում գտնի ամբողջ աշխարհում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Chust Shoes»-ի տնօրեն Ռուզաննա Սաղաթելյանը: koshik 1

«Chust Shoes» հայկական մուլտի-բրենդային «խանութ-սրահն» այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էր մեդիա այց: Մեդիա այցի նպատակն է ներկայացնել հայկական կոշիկի արտադրության առանձնահատկությունները, կոշկագործության ոլորտի նորույթները, մրցակցային առավելությունները, ինչպես նաեւ հեռանկարները մեր երկրում թեթեւ արդյունաբերության զարգացման, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրության կոշիկների իրացման, նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:koshik 2

Ռուզաննա Սաղաթելյանը, խոսելով արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության մասին ասաց, որ հայկական կոշիկը, ունենալով հին պատմություն, եւ չզիջելով եվրոպական բրենդային կոշիկներին՝ ապահովելով բարձր որակ արտասահմանյան շուկայում՝ եւ մատչելիությամբ, եւ որակական հատկանիշներով, մեծ պահանջարկ կունենա: Բացի տեղական եւ արտասահմանյան շուկայում ներկայանալը՝ «Chust Shoes» նախատեսված է նաեւ զբոսաշրջիկների համար, որը ըստ Ռուզաննա Սաղաթելյանի՝ լավագույն միջոցն է օտարերկրացի սպառողին ներկայացնել հայկական արտադրանքը:
Ընկերության առաջին պատվերը բարեգործական է եղել՝ Վանաձորի մանկատան համար՝ 90 զույգ կոշիկ: Տնօրենի խոսքերով բարեգործական ծրագրեր պարբերաբար կլինեն:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Անցած տարի որոշեցի հայկական արտադրության կոշիկ գնել՝օգնել հայ արտադրողին:Կոշիկը բարձորակ կաշվից էր,ներբանը անորակ,որը կոտրվեց երկու ամիս հագնելուց հետո:Ներբանը նորոգելուց հետո շարունակեցի կոշիկը մաշել՝շատ դիմացկուն էր՝նույնիսկ հող փորելուց հետո պահպանում է իր վիճակը:Սակայն ունի մեկ մեծ թերություն՝կարելի է ասել սովետական շրջանի թերություն-ոտքը ներբանի վրա նստում է առանձին կետերում,որի պատճառով արագ հոգնում է:Թերությունը կաղապարի մեջ է,որը գալիս է ,,Մասիս,, ֆիրմայի ժամանակներից:1990 թվականին ձեռք էի բերել Աբովյանի ,,Լյուքս,, ֆիրմայի կոշիկ,որից մնացել են բարի հիշողություններ՝հարմարավետ էր,թեթև,դիմացկուն,ոչ շատ թանկ,ոտքը նստում էր ամբողջ մակերեսով ր չեր հոգնում:Եթե այդպիսի կոշիկ արտադրվի,կդառնամ հիմնական սպառող….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031