Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը բացառում է հարցերի պատասխաններն անգիր արած տնօրենների հաջողության հնարավորությունը

Մայիս 08,2014 14:41

Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ՀՀ կրթության և գիտության (ՀՀ ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների քննությունների մեկնարկին:

«Այս մեխանիզմը գործում է արդեն մի քանի տարի: Հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձնել են քննությունները, սակայն մեծ է նաև կտրվողների թիվը: Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20%-ից ավելին չի հաղթահարում քննության գրավոր կամ բանավոր փուլը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով՝ քննությունների հետ կապված դժգոհություններ մինչ օրս չեն եղել, արդարության հետ կապված որևէ խնդիր նույնպես չի ծագել. «Եթե անգամ հավակնորդը դժգոհ է, իրավունք ունի բողոքարկելու: Քիչ չեն դեպքերը, երբ բողոքարկման արդյունքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը»,- հավելեց նախարարը:

Նա նաև ասաց, որ մտադիր են տարեցտարի բարդացնել քննությունները՝ ավելի խիստ պահանջներ դնելով ապագա տնօրենների առջև. «Ի վերջո, նպատակն այն է, որ դպրոցներում աշխատեն լավագույն կադրերը»,- բացատրեց պարոն Աշոտյանը և հավելեց, որ այս ընթացքում գործող տնօրեններից շատերն են փոխվել քննություններն անհաջող հանձնելու պատճառով: Նա դժվարացավ ստույգ թիվ նշել, թե քանիսն են նրանք, բայց վստահեցրեց, որ մի քանի տասնյակ գործող տնօրեն կտրվել է քննությունից:

ՀՀ ԿԳ նախարարը բացառում է հարցերի պատասխաններն անգիր արած տնօրենների հաջողության հնարավորությունը, որովհետև, նրա խոսքով, հանձնաժողովի անդամները նաև լրացուցիչ, «իրավիճակային» հարցեր են տալիս. «Նկարագրում են ինչ-որ իրավիճակ, որտեղ տնօրենը չի կարող ուղղակի անգիր պատասխանել: Նա պետք է ստույգ իմանա տեսական նյութը, որպեսզի կոնկրետ օրինակում կարողանա արտահայտել: Իհարկե, կան նախանձելի հիշողությամբ մարդիկ, բայց այդ հիշողությունը չի կարելի օգտագործել տեղեկատվության մեխանիկական ընկալման համար: Այդ տեղեկատվությունը պետք է մարսել, հասկանալ, և այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի աշխատելը»,- համոզված է Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031