Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մասնակցել է Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնին

Մայիս 14,2014 19:22

Ս. թ. ապրիլի 15-ից մայիսի 9-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո՝ Մոսկվայում կայացել է «Զատիկ» XIII հոգևոր փառատոնը:

«Զատիկ» XIII հոգևոր փառատոնը /գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիև/ ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ: Ավանդաբար, փառատոնի շրջանակում կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ս. թ. մայիսի 4-7-ը երգչախումբը ելույթներ է ունեցել Դմիտրովի Ուսպենսկի Կաթողիկե տաճարում և Մոսկվայի Սուրբ Երրորդության տաճարում, ինչպես նաև՝ բարեգործական համերգով ներկայացել Կորոլյովի վերականգնողական կենտրոնում:

Մայիսի 7-ին Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի երգչախմբային արվեստի գալա համերգը, որին մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև երգչախմբեր՝ Ռուսաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Վրաստանից։ Ծրագրում ընդգրկված էին Ի. Բախի, Ք. Պենդերեցկու, Ս. Ռախմանինովի, Ա. Լոտտիի, Ֆ. Պուլենկի, Ռ. Շեդրինի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև՝ ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, հոգևոր և աշխարհիկ շարքեր, որոնք արժանացել են առանձնահատուկ ուշադրության: Հանդիսատեսի բարձր գնահատականին է արժանացել ոչ միայն երգչախմբի բազմաժանր ծրագիրը, այլև՝ բարձր պրոֆեսիոնալիզմը:

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031