Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցներից վիրավորվել է նաեւ «Յուվեցի Կարոյի» փեսա՞ն. News.am

Մայիս 17,2014 20:29

«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորվել է ոչ թե 5 քաղաքացի, այլ 6: Վեցերորդ վիրավորը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան է, իսկ այդտեղի ստորգետնյա ավտոկայանում զմռսած մեքենան պատկանում է նրա կնոջը՝ Կարո Կարապետյանի դստերը: Այս մասին News-ին են հայտնել իր աղբյուրները:

Ըստ լրատվաիջոցի տեղեկությունների՝ չորս երիտասարդներ կրակել են միմյանց վրա: Ականատեսները News.am-ի թղթակցին պատմել են, որ առաջին կրակողը եղել է Կարո Կարապետյանի փեսան, վերջինս անկանոն կրակ է բացել:

Բացի դրանից՝ հիվանդանոցի տարածքում են պատգամավորի հարազատները, սակայն նրանք աշխատում են չմոտենալ ընդունարանին, որպեսզի լրագրողների հետ հանկարծ չհանդիպեն: Մյուս վիրավորների հարազատներն էլ, հանդիպելով լրագրողներին, ասում են, թե իրենք այլ հիվանդի համար են եկել, «Վերնիսաժի» դեպքերի հետ կապ չունեն:

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Константин Бегиджанов says:

    Уважаемые сотрудники информационного ресурса “Aravot.am”, Вы проверяли информацию взятую у News.am, по поводу того, что парковка многоэтажного здания “Дома Кино” каким-либо образом относится к компании “Прогресстех-Армения”?
    По Вашему логотип нашей компании находящийся у входа здания, означает, что это здание и парковка принадлежат компании?
    Мы арендуем офисное помещение на 3-ем этаже этого здания.
    Из Вашей информации опубликованной на Вашем сайте получается ( в данном случае ссылка на ресурс, не освобождает от обязанности проверять достоверность фактов), что машина была расположена на подземной стоянке нашей компании.
    Этa информация не соответствует действительности.
    Прошу срочно внести корректировку.

    Исполнительный директор
    ООО “Прогресстех-Армения”
    Константин Бегиджанов

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031