Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Արագածոտնի մարզում. կա տուժած

Մայիս 25,2014 10:05

ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 25-ին, ժամը 00.39-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031