Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդեյլի հայերը միմյանց հետ կռվում են իրենց մասին «ռեալիթի շոու»-ի համար. Glendale News Press

Հունիս 02,2014 16:57

Գլենդեյլում հայերը բողոքում են «USArmeniaTV»-ով մյուս ամիս սպասվող «Glendale Life» (Գլենդեյլի կյանքը) հաղորդման դեմ, որը պատմում է տեղի հայերի մասին, գրում է «Գլենդեյլ Նյուս Փրես» թերթը:

Հաղորդման դեմ առցանց ստորագրահավաք է սկսվել և Ֆեյսբուքում էջ է բացվել, որին արդեն միացել են մոտ 8600 օգտատերեր, իսկ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2150 հոգի: Նրանք «ռեալիթի շոուն» անվանել են «նվաստացուցիչ հայերի համար», «ամոթալի» և «անճաշակ»: Հաղորդման գովազդային հոլովակից երևում է, որ այն անդրադառնալու է ակումբներում հայերի գիշերային կյանքին, ավտովթարներին, պլաստիկ վիրահատություններին և լողավազանային խնջույքներին:

«USArmeniaTV» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը բացատրել է, որ այս «ռեալիթի շոուն» չի տարբերվում մյուսներից և այն նույնպես նախատեսված է «սադրիչ և հետաքրքիր» լինելու համար:

«Բոլորն ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը», – ասում Սարգսյանը, – «Հուսանք, որ սա ընդամենը զգացական պոռթկում է, և ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան ազատության սահմանները»:

Հաղորդման քննադատների կարծիքով, «Glendale Life»-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ անարգանք է և այն վատ լույս կսփռի Ամերիկայի հայ համայնքի վրա:

«Այս շոուն Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոնից յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի նկատմամբ զրպարտությունից և հիշատակը ոտնահարելուց բացի, այլ բան չի անի», – ասված է ստորագրահավաքի նկարագրությունում, – «Մենք ավելին արժենք, քան սա: Մենք չպետք է լինենք ծաղրի առարկա նրանց դրամական եկամուտի համար»:

Սարգսյանը ծայրահեղական է որակել այս կարծիքը՝ նշելով, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի:

Ֆեյսբուքում նաև ստեղծվել մեկ այլ էջ՝ ի պաշտպանություն հաղորդմանը, որն արդեն ունի մոտ 4300 անդամ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30