Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը

Հունիս 02,2014 20:14

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց եգիպտացի գործարարների պատվիրակությանը՝ Կայուն զարգացման եգիպտական խորհրդի նախագահ եւ գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության, ներդրումային ոլորտների խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, եւ գործարարները նպատակ ունեն տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:

Փոխվարչապետը ողջունելի համարեց պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Եգիպտոսի հետ բոլոր ուղղություններով հետաքրքիր եւ բավականին ինտենսիվ համագործակցություն է եղել : «Վերջին տարիներին Եգիպտոսի ներքին իրադարձություններով պայմանավորված՝ երկկողմ կապերին նոր խթան հաղորդելու կարիք կա, եւ մենք ուրախ ենք, որ Եգիպտոսում հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ: Հայկական կողմը նույնպես կարեւորում է բարեկամ Եգիպտոսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, եւ կառավարությունը պատրաստակամ է աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծեց փոխվարչապետը:

Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային կարող են լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արտադրության, ոսկերչության, անշարժ գույքի ոլորտները: Հայաստանը կարող է նաեւ կամուրջ հանդիսանալ դեպի ավելի մեծ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Հյուրերն իրենց հերթին ընդգծեցին, որ հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ եւ համագործակցության նոր հնարավորություններով: Նրանք այցը բավականին արդյունավետ համարեցին եւ հույս հայտնեցին, որ արդեն հաջորդ այցելության ժամանակ հնարավորություն կունենան խոսել կոնկրետ ծրագրերի մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դեսպանատան միջոցով Հայաստանի տնտեսական եւ ներդրումային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցվի եգիպտական ընկերություններին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30