Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի դատ. «Մայրս Հայաստան էր եկել մահվանից մեկ տարի առաջ»

Հունիս 05,2014 14:55

Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության տասներկու աշխատակիցների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել:

Հրապարակվեցին վկաներ Նարեկ Զավարյանի,Ալվարդ Քոչարյանի, Սամվել Ռայթերի, Նարինե Մելքոնյանի ցուցմունքները:

Ալվարդ Քոչարյանի մայրն ապրել է Ուկրաինայում: Նա բացառել է, որ իր մայրը գար Հայաստան, կամ որեւէ մեկը լիազորագրով ստանար թոշակի գումարը:

Xachikyani datՎկան բացառեց, ասելով, որ այլ հարազատներ չեն եղել եւ չէր կարող ինչ-որ մեկը ստանալ կենսաթոշակը՝ երկու հարյուր հազարից ավելի դրամ գումար:

Նարեկ Զավարյանի տատը՝ Ռոզա Մելքոնյանն էլ «ստացել» էր թոշակ: Սակայն վկան չէր հիշել, թե մահվան վկայականը տրվել է սոցիալական բաժնին, գումարը տուն բերողին, տեսուչին իրազեկվել է այդ մասին:

Մեկ միլիոն քսանչորս հազար դրամ գումարի ստացումից վկան տեղյակ չի եղել:
Մարգարիտ Գաբուչյանի եւ նրա ամուսնու ցուցմունքները նույնպես հրապարակվեցին:
Այս վկան՝ Մարգարիտ Գաբուչյանն ասել էր, թե ԱՄՆ-ում է բնակվել:
Հայաստան է եկել մեկ անգամ:

Նա իր կենսաթոշակի հետ կապված ասել էր, թե ստացել է աշխատանքային կենսաթոշակ:
Ինչ վերաբերել է կենսաթոշակին, որեւէ մեկին չի լիազորել ստանալ, որեւէ մեկը լիազորագիր չի ունեցել:

Վկան հայտնել էր նաեւ, որ որեւէ մեկը կամ իրենց ծանոթները չեն դիմել սոցիալական ծառայություն, գումար ստանալու համար:Նա չի ճանաչել ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին, եւ չի կարողացել ասել, թե ինչպես է իր տվյալները հայտնվել նրա «նոթատետրում»: Ամուսինը նույնպես կենսաթոշակ չի ստացել:

ԱՄՆ Գլենդելի բնակիչ Վահե Գաբուչյանը գրեթե նույնն էր պնդել:

Հարցաքննությունը տեղի էր ունեցել սեպտեմբերին, երեք տարի առաջ:

Hovik Arsenyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30