Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվում է մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելը

Հունիս 06,2014 15:48

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամային սպորտի զարգացման փորձագետների հետ: Հանդիպման մասնակցել են նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության նախագահները:

Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքի համաձայն առանձնահատուկ կարևորվում է մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով առավել հարմարավետ և մատչելի դարձնելը:

«Հաշմանդամություն ունեցող անձիք Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են: Այդ մասին են նաև վկայում այս օրերին մայրաքաղաքում ընթացող թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքները: Կարծում եմ, որ արդեն մեկ տարի անց արդյունքները իսկապես զգալի կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների, նաև հյուրերի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանք է տարվում նաև տնտեսվարողների հետ՝ մուտքերը թեքահարթակներով ապահովելու ուղղությամբ: Իսկ նոր կառուցվող շինությունների մասով հստակ պահանջ է դրվել, որպեսզի բոլոր նախագծերում հաշվի առնվեն հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Այս ամենի հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ արվածը բավարար չէ և դեռ շատ անելիքներ կան: Վստահ եմ, որ այս հանդիպումն արդյունավետ կլինի և առաջիկայում մենք համատեղ կոնկրետ ծրագրեր կունենանք: Նաև կարևորելով առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մենք պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել նման նախաձեռնություններին»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և պատրաստակամության համար՝ հյուրերը հույս են հայտնել, որ ծրագիրն իսկապես իր դրական արդյունքները կտա և մեծապես կնպաստի հաշմանդամային սպորտի մասսայականացմանը: Նրանք նաև նկատել են, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներն արդեն իսկ տեսանելի են, ինչի արդյունքում քաղաքը օր օրի դառնում է առավել հարմարավետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում առավել ընդլայնել համագործակցությունը և հանդես գալ նոր համատեղ ծրագրերով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30