Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան կատարվում է 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում

Հունիս 06,2014 16:21

ՀՀ առողջապահության նախարարության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պտղի՝ մինչեւ 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը համարում են կարեւոր եւ մտահոգիչ խնդիր:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց, որ 2012 թվականին կատարված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում կատարվում է տարեկան 1500 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: «Հայաստանում տարեկան չի ծնվում ապագա 1500 մարդ»:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս երեւույթը տեղի է ունեցել 1991 թվականից սկսած. «1993 թվականից սեռով պայմանավորված հղիության ընդհատումը սկսվեց բացահայտ երեւալ, եւ մինչեւ 2000 թվականը հասավ 120 տղա 100 աղջկա հարաբերակցության, այն դեպքում, երբ նորմը պետք է լինի 102-103 տղա ՝100 աղջկա դեպքում: Այսօր 100 աղջկա հարաբերակցությամբ ծնվում է 114 տղա , այսինքն՝ նորմայից մոտ 10 տոկոս ավելի»:
Ըստ վիճակագրության տվյալների, պրն Հայրապետյանը տեղեկացրեց, որ մոտ 40.000 ավելի ծնված տղա կա Հայաստանում:

Պրն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանում՝ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում տղա եւ աղջիկ երեխաների միջեւ հարաբերակցության ցուցանիշը ամենաբարձրն է՝ 124 տղա 100 աղջկա դեպքում: Պրն Հայրապետյանը տեղեկացրեց, որ այս ցուցանիշը աշխարհում համարվում է ամենաբարձրը:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, խոսելով սեռով պայմանավորված հղիության ընդհատման պատճառների մասին, ասաց, որ այս տենդենցը առաջին երեխայի դեպքում շատ քիչ է արտահայտված: Սեռով պայմանավորված հղիության ընդհատման հավանականությունը Հայաստանում մեծանում է երկրորդ եւ երրորդ հղիությունների ընթացքում, երբ արդեն ընտանիքներում պարտադիր է դառնում այն միտքը, որ պետք է ունենալ տղա երեխա: «Երրորդ երեխայի ժամանակ վիճակագրությունը կատաստրոֆիկ է՝ 100 աղջկա պարագայում ծնվում է 160 տղա»:

Տիկին Սարիբեկյանը մտահոգություն հայտնեց, որ եթե ընտանիքներում շարունակեն նախապատվությունը տալ տղա երեխաներին, ապա կշարունակենք կորցնել աղջիկներին. «Տարեկան չի ծնվում մոտ 2000 աղջիկ երեխա, միայն նրա համար, որ բեղմնավորված պտուղը իգական սեռի է լինելու»: Տիկին Սարիբեկյանը կարծում է, որ հենց նման դեպքում է անհրաժեշտ օրենսդրական կարգավորումը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ընտրված 30 շաբաթը, որից հետո կարելի է իմանալ երեխայի սեռը, Կարինե Սարիբեկյանը նշեց, որ 22 շաբաթից հետո հղիության արհեստական ընդհատումը արգելվում է. «Իսկ 30 շաբաթական ժամկետում արդեն ընդհանրապես չի կարելի ընդհատել հղիությունը: Այդ ժամանակ, երեխայի սեռը ասելուց հետո, մենք նախապատրաստում ենք ծնողներին, որպեսզի նրանք պատրաստեն երեխայի սենյակը, հագուստ գնեն երեխայի համար»: Տիկին Սարիբեկյանը համարում է, որ երեխայի կյանքի իրավունքը ավելի կարեւոր է, քան ծնողների տեղեկացված լինելու իրավունքը:

Բանախոսները տեղեկացրին, որ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ կառավարությանը կներկայացվի հունիս ամսին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30