Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը` Հովհաննես Սահակյանին. «Իմ ընկեր Հովհաննեսը շատ բան կարող է ասել» (Տեսանյութ)

Հունիս 06,2014 17:03

«Մենք եկել ենք այս քննարկմանը մեր միջազգային գործընկերներին` ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և GTZ-ին հայտնելու մեր տեսակետը»,-հարցին` հունիսի 5-ին հայտարարեցին, թե չեն մասնակցելու սահմանադրական բարեփոխումների քննարկումներին,  ինչո՞ւ են շարունակում մասնակցել նաև հունիսի 6-ին, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև վստահեցրեց, որ չեն մասնակցում բովանդակային անմիջական հարցուպատասխանին:

Aravot.am-ը Արմեն Մարտիրոսյանին հիշեցրեց, որ այս առիթով ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշել էր, թե «մեր գործընկերները եկել են միջազգային կազմակերպությունների մոտ ներկա ստանալու»: Նա արձագանքեց. «Իմ ընկեր Հովհաննեսը շատ տարբեր բաներ կարող է ասել: Բայց միջազգային կազմակերպություններն իրենցն են, բազմամիլիոնանոց գրանտները, որ տալիս են, իրենց են տալիս, մեզ մի կոպեկ դեռ չեն տվել: Միայն իրենց կեղծված ընտրություններն են լեգիտիմացրել և ոչ թե մեր կեղծված ընտրությունները»:

Հարցին` եթե սահմանադրական բարեփոխումներին նվիրված բովանդակային քննարկումներ լինեն, կմասնակցե՞ն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք մեր միջազգային գործընկերներին ասել ենք «Ժառանգության» մոտեցումները, կոնկրետ որևէ հարցուպատասխանի մենք չենք մասնակցել: Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այլ քննարկումների չենք մասնակցի»:


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30