Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները ծաղրեցին դատավորին՝ «դու վախկոտ ես ու կույր»

Հունիս 06,2014 18:08

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը երկրորդ ընդմիջումից հետո այդպես էլ չվերսկսվեց: Հիշեցնենք, որ դատավոր Ավետիսյանը նիստերի դահլիճից հեռացավ ազատամարտիկներին` չկարողանալով կարգի հրավիրել:

IMG_3188

Կարգադրիչները ընդմիջման ընթացքում փորձեցին համոզել ազատամարտիկներին հեռանալ, որ դատավորը կարողանա շարունակել նիստը, բայց ազատամարտիկները մինչեւ վերջ պնդեցին, որ չեն հեռանալու: Դատավոր Ավետիսյանը նորից վերադարձավ նիստերի դահլիճ: Նախախորհրդարանի ակտիվիստներից մեկը կանգնեց նստարանի վրա՝ վերեւ պարզելով դատավորի նկարով ցուցապաստառ՝ «կապել են ամուր փալասով աչքերդ, ձեռքերիցդ էլ կախել են կշեռքը ժանգոտ…դու կույր ու վախկոտ» գրությամբ: Դատավոր Ավետիսյանը այդ տեսնելով՝ հեռացավ:

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ ազատամարտիկները փակեցին Վոլոդյա Ավետիսյանին դուրս բերող ճանապարհը, ապա երկու մասի բաժանվելով ծափահարեցին ու ազգային հերոս, ազատություն վանկարկումներով ճանապարհեցին նրան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30