Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը էլեկտրաէներգիա արտադրողներին պաշտպանեց Նաիրա Զոհրաբյանից

Հունիս 17,2014 12:05

«Արդար կլիներ, որ այստեղ լինեին էլեկտրաէներգիա արտադրողների ներկայացուցիչները, որոնց ապաշնորհ աշխատանքի արդյունքում գոյացած պարտքը պետք է ՀՀ քաղաքացին փակի»,- այսօր էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ նման դիտարկում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ապա, պատգամավորը մի քանի հարց ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: «Հիշեցրեք` ի՞նչ գնով է վաճառվել ՀԷՑ-ը, ի՞նչ ներդրումներ էին խոստացել անել այս տարիների ընթացքում եւ ինչքանն է արվել: Վերջիվերջո այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են, որ 0 տոկոս շահութաբերությամբ շարունակում են աշխատել»,- հարցրեց պատգամավորը:

Ռոբերտ Նազարյանը հիշեցրեց, որ 2002թ-ին ՀԷՑ-ը վաճառվել է 40 մլն դոլարով: Վաճառվելուց հետո մինչև 2006-07 թվականները որեւէ ներդրում ՀԷՑ-ում տեղի չի եղել: Միայն սեփականատիրոջ փոփոխությունից հետո, երբ ՀԷՑ-երը դարձան «ՌԱՕ-ԵՍ»-ի սեփականությունը, ներդրումների ամբողջ քանակը կազմել է 80 մլրդ դրամ, որի հիմնական մասը նպատակաուղղված է եղել հուսալի եւ անվտանգ էլեկտրականություն ապահովելու համար, անջատումների տեւողությունը հասցնելու այն քանակությանը, որն ամրագրված է լիցենզիայով: Ըստ այդմ, ընդհատումները Երեւանում երկու ժամից ավելի լինել չեն կարող, այլապես գործում են տույժեր:

Ինչ վերաբերում է վատ մենեջմենթին, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Որեւէ ձեւով վատ մենեջմենթով չի պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, ընդամենը մեր կանխատեսումներում ենք սխալվել»: Նա նշեց, որ այդ ընկերությունները «մազոխիստներ» չեն, ինչպես ձեւակերպեց պատգամավորը ու գրեթե բոլորն իսկապես աշխատում են 0 կամ էլ շատ չնչին շահութաբերությամբ`մանրամասնորեն ներկայացնելով հիմնական ութ ընկերությունների գործունեությունը:
«Ես կրկնում եմ` անթույլատրելի է, որ ոչ ճիշտ կառավարման արդյունքում այս ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին: Ցանկացած գրագետ կառավարիչ պետք է հաշվարկի հնարավոր ռիսկերը»,-արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը`վերահաստատելով սեփական կարծիքը: «Ես ընդգծված ասացի, որ հաշվի չենք առել վատ մենեջմենթը, հաշվի ենք առել մեր մեթոդիկայում կանխատեսումների չարդարանալը»,-շարունակեց ընդդիմանալ Ռոբերտ Նազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30