Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետն իր մեքենայով «Արթիկ» քրեակատարողականո՞ւմ է իրավախախտ դառել

Հունիս 17,2014 19:55

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի դեմ գործով երկարատեւ ազատազրկման դատապարտված, էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ԱՊՊԱ-ին չի ենթարկվել, ճանապարհային ոստիկանությունն էլ «նեղված» վարչական վարույթ  է հարուցել, տույժի պահանջ ներկայացրել:

Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ դիմել է վարչական տույժի հարցը վերանայելու խնդրանքով:

Ինչ է կատարվել:

Այս տարվա մայիսի վեցին Վարդան Սեդրակյանն իր մեքենայով չի ենթարկվել ԱՊՊԱ-ային, իրավախախտման հեղինակ դարձել:

Ոստիկանության համար կարեւոր չէ  այն, որ նրա մեքենան անցյալ տարվանից գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում, որ Վարդան Սեդրակյանը կալանավորված է, ազատազրկված արդեն երկրորդ տարին:Նաեւ այն, որ Վարդան Սեդրակյանն էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում չէր կարող վարել իր մեքենան`խցից խուց երթեւեկելով, խցաճեկային կանոնները խախտելով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30