Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու կուտակային կենսաթոշակային բարեփոխմանը

Հունիս 20,2014 13:36

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքին:

«Հարցը քաղաքական դիրքորոշում հայտնելն է, եւ մենք հստակ քաղաքական դիրքորոշում պիտի հայտնենք: Եթե դա լիներ լոկալ հարց, գուցե այլ բան լիներ, բայց քանի որ սա վերաբերում է հանրությանը, մեծ հնչեղություն ունի, շարունակություն է ունենալու, որովհետեւ մոդել չի փոխվել, փոխվել է ձեւաչափ, տեխնիկական հարցեր եւ այլն: Կա որոշակի խտրականություն՝ ոլորտային, տարիքային, հետաձգում, կան խնդիրներ, որոնց պատճառով դեմ ենք: Կա ցանկություն լուծում տալու, բայց դեռ չենք եկել էն կետին, որ հենվենք էդ կետի վրա եւ ասենք՝ տանենք էս կողմ: Մասնավորապես, եթե նախկինում սոցվճարները առանձին էին, կոչվում է «անդեմ հարկեր», չգիտես, թե ուր էին գնում էդ փողերը, դրանից ի՞նչն է հասնում քաղաքացուն, հիմա կոնկրետ քաղաքացու, հիմա ասում է սոցիալական նպատակային հարկ, դա պետք է բոլորին վերաբերվի, չի կարող պարտադիր վճարը հասարակության մի հատվածին վերաբերվի, մյուսին չէ»:

Մեր հարցին՝ իսկ դուք ինչ եք առաջարկում, նա պատասխանեց. «Մենք առաջարկում ենք եկամտահարկը իջեցնել 25%-ից մինչեւ 20%, եւ էն հինգ տոկոսը թողնել էդ ռեժիմի տակ: Իրենք էլ դեմ չեն դա իջեցնել, շահութահարկը բարձրացնել մի քիչ: Ռեժիմներ կան, որ պատրաստ չեն էս պահին»: Ինչի՞ պատրաստ չեն՝ մեր ճշտող հարցին, Մ. Մելքումյանը պատասխանեց. «Բավականին խնդիրներ կան, նաեւ՝ քաղաքական: Բյուջեի հետ կապված խնդիրներ կան, բյուջետային մուտքերի հետ կապված լուրջ պրոբլեմ եմ տեսնում տարվա կեսից: Ֆոնդերի առջեւ պատասխանատվության հետ լուրջ խնդիր կա, լուրջ պրոբլեմ կա բարեփոխման տրենդը արմատական փոխելու, եթե արմատական ես փոխում՝ պիտի գնահատական տաս, թե էդ ի՞նչ էիր արել, դա քաղաքական հարց է»:

Մ.Մելքումյանը նկատեց, որ այսօր կառավարությունը փորձում է հիմքեր դնել ծերացող հասարակության ապագային պրոբլեմները լուծելու համար. «Ոնց որ շենք ես կառուցում, նախապես պետք է հիմքը փորես: Մի բան է առաջին հարկ, երկրորդ հարկ գցելը, մի բան է կատլավան, հիմք չունենալը: Հիմա նրանք ուզում են այդ կատլավանը փորել, որ հիմքերը լինեն, որպեսզի անշրջելի լինի»: Մեր հարցին՝ բա ինչի՞ եք խանգարում այդ լավ գործին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Որպեսզի ճիշտ կառուցեն հիմքը, թե չէ շենքը ծուռ կգնա, ստիպված կլինեն քանդել, նորից սարքել»: Եվ ավելացրեց, որ ամեն դեպքում ցանկացած հանրային ռեֆորմ պետք է հասարակության աջակցությունը ունենա, եթե չունի այդ աջակցությունը, այդ ռեֆորմը ապագա չունի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30