Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղաներին վիրավորել են, կպել են նրանց պատվին». «Ժողովուրդ»

Հունիս 26,2014 12:54

«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունն արդեն տարածքային գրասենյակներ է բացում Երեւանի տարբեր վարչական շրջաններում, իսկ գլխավոր գրասենյակի բացումը տեղի է ունեցել օրերս։ «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկսւտի հրամանատարների կազմը։ Կազմակերպության ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։

– Պարոն Եղիազարյան, «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հ/կ-ի կազմավորումը ո՞ր փուլում է։

– Մենք արդեն ունենք կենտրոնական գրասենյակ, տղաներն այժմ տեղամասեր են բացում Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում։

– Այս պահին քանի՞ ազատամարտիկ է ընդգրկվել «Ազատամարտի նվիրյալներ միավորում» ՀԿ-ում։

– Թիվ ասել չեմ կարող, բայց մեծ արձագանք ունի կառույցը, մարդիկ միանում են մեզ, քանի որ ունեն բողոք, դժգոհություն։ Մարդիկ կան, որ այսօր հայտնվել են արենայում ու իրենց համարում են ուսուցիչներ, բայց ժամանակը ցույց կտա, որ դա այդպես չէ։ Մենք պարտավոր ենք ճշմարիտ պատմություն թողնել մեր հայրենիքի համար։ Մեր տղաներին սարսափելի են վիրավորել, կպել են նրանց պատվրն, դա փաստ է։ Իսկ եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ սկսվի, ապա այդ նույն տղաները պետք է կանգնեն առաջին գծում։ Ու իրենք պատրաստ են դա անել, ինչպես արել են տարիներ առաջ։

– Նշեցիք, որ ազատամարտիկների «պատվին են կպել», ումի՞ց են վիրավորված ազատամարտիկները։

– Այդ տղաները ոչ կարողանում են տուն պահել, ոչ կարողանում են երեխա պահել, իշխանություններն այդ մարդկանց հալածում են, ճնշում են, ինչի՞ց պետք է նրանք նեղանան:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30