Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գիգի Ուգուլավան. «Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 03,2014 15:39

Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:

Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր Ուգուլավան «հանցավոր խմբի այլ անդամների» հետ մեղադրվում է «սև փողերի» ապօրինի արտահանման մեջ:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուգուլավան թռչում էր Կիև, այնտեղից էլ պետք է մեկներ Քիշնև, որտեղ նախատեսում էր մասնակցել Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մոնիթորինգի գծով կոմիտեի նիստին:
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Ուգուլավան պատրաստվում էր թաքնվել», – հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Գրձելաշվիլին:

Լուսինե Մուսայելյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031