Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նվեր չի տվել նախագահի ծնունդին. (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 20:55

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ որեւէ նվեր չի մատուցել: Այս մասին պարոն Աբրահամյանն ասաց պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե նախագահի 60-ամյակին ի՞նչ է նվիրել:

«Սերժ Սարգսյանի ծնունդը ես շնորհավորել եմ, նաեւ դրված է եղել կայքում, հեռուստացույցով եմ շնորհավորել, գնահատել եմ: Որեւէ նվեր չեմ տվել, նման ձեւաչափ չկա, որ միմյանց նվեր անենք: Մենք՝  կառավարությունը լավ աշխատանքով  փորձում է նախագահի ուսերից բեռը վերցնել: Ինչքան լավ աշխատենք, այդքան նախագահի համար լավ գնահատական: Համոզված եմ, որ նվերն այն կլինի, որ կառավարությունը լավ աշխատի»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչ կարծիք ունի վարչապետը Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում ելույթի մասին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ծանոթ չէ ելույթին:

Լրագրողների դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու մասին անցյալ շաբաթ վարչապետը վստահեցրել էր, որ հուլիսի երեքին ԵՏՄ նախագահների հետ պետք հանդիպում լիներ եւ Հայաստանի հարցը քննարկվեր, սակայն հանդիպումը չկայացավ: Այս առնչությամբ պարոն վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանն իր պայմանավորվածությունները ամբողջովին կատարել է, տեղյակ չէ թե ինչո՞ւ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել. «Բայց մինչեւ տարվա վերջ խնդիրը կլուծվի, քաղաքական խնդիր չեմ տեսնում»:

Վարչապետն ասաց, որ հուլիսի տասնմեկին Սոչիում հանդիպելու են ՀՀ եւ ՌԴ վարչապետները, եւ օրակարգում նաեւ ԵՏՄ Հայաստանի անդամակցության հարցն էլ է քննարկվելու:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031