Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Նիկոլյանը՝ «Բազե նորաձևություն» մրցույթի մասին (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2014 10:56

Դիզայներ Արամ Նիկոլյանն արդեն երկար ժամանակ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում նորաձևության մրցույթի ժյուրիի նախագահն է և իր մասնագիտական խորհուրդներով օգնում է երիտասարդներին լավագույնս ներկայանալ ժյուրիին։

Արամ Նիկոլյանը հետաքրքիր գաղափարներ է տեսնում բազեականների գործերում. «Նորաձևության մրցույթին հիմնականում մասնակցում են ոչ մասնագիտացած երիտասարդներ, և շատ անգամ զարմանալ կարելի է նրանց մոտեցումներից։ Չիմանալով օրենքներ՝ հաճախ ավելի կրեատիվ են մտածում, քան մասնագիտական կրթություն ստացած երիտասարդները։ Թեև մասնագիտական կրթություն ունեցողներն էլ ստեղծում են ավելի պրոֆեսիոնալ, մտածված ու մաքուր աշխատանքներ»։

PrevPhoto
NextPhoto

Արամ Նիկոլյանը նկատում է նաև, որ «Բազեում» ներկայացված որոշ զգեստներ կարող են անգամ պոդիումում ցուցադրվել։ «Արդյունքը, որ ստանում են կարճ ժամանակում, շատ հետաքրքիր է։ Եթե հավաքի մասնակիցներին մի փոքր ավելի ժամանակ տրվի, ինչպես նաև՝ մշակելու համապատասխան պայմաններ («Բազեում» ամեն ինչ ձեռքով է արվում. չի օգտագործվում կարի մեքենա և այլն), ապա ստեղծված արդյունքը հաստատ արժանի կլինի պրոֆեսիոնալ բեմում ցուցադրվելու»,- ասում է դիզայները։ Նա նաև ընդգծում է, որ մրցույթի ընթացքում ուշադրություն է դարձվում ոչ միայն զգեստին, այլև կերպարին, ցուցադրման ձևին. «Միայն զգեստն ինքնին չի կարող ինչ-որ բան ասել աշխատանքի մասին։ Նորաձևությունն արվեստի այն ճյուղին է դասվում, որը պետք է ամբողջական կերպարով ներկայացնել։ Փոքր դետալները, սկսած կոշիկներից, վերջացրած վարսահարդարմամբ, շատ բան կարող են փոխել հագուստի մեջ»։

«Բազեում» նորաձևության մրցույթի ժյուրիի անդամները երգիչ-երգչուհիներ, նկարիչներ, քանդակագործներ են։ Զգեստներ ստեղծելու համար պետական դրոշի գույները խորհրդանշող յուրաքանչյուր ճակատի տրամադրվում են ճակատի գույնին համապատասխանող կտոր, աքսեսուարներ, այլ պարագաներ։
Հիշեցնենք, որ «Բազե-2014» հավաքը կանցկացվի օգոստոսի 18-24-ը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031