Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում ներկայացվել է ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը

Հուլիս 07,2014 13:56

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հուլիսի 6-8-ին մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող «Routes Silk Road 2014» համաժողովին:

«Routes Silk Road»-ը համակենտրոնացնում է Ասիայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ, հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:

Միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ավիացիայի ոլորտի մասնագետներ, 35 ավիաընկերությունների, 45 օդանավակայանների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության խթանման և ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաների հետ ՀՀ կապակցվածության մակարդակի բարձրացման հեռանկարները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ նախատեսվում են բանակցություններ շուրջ 12 հետաքրքրված ավիաընկերությունների հետ` քննարկելու նրանց հայաստանյան շուկա մուտք գործելու ձևաչափերը:

Համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի` նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031