Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչը դանակահարել է նախկին փեսայի ընկերոջը

Հուլիս 09,2014 13:56

Հուլիսի լույս 8-ի գիշերը Վանաձոր քաղաքի մի բնակիչ 3 ընկերների հետ Տավուշի մարզի Այրում քաղաքում փորձել է առեւանգել իր նախկին կնոջը, որի հետ 3 տարի փաստացի ամուսնական կապի մեջ է եղել: Կինը 6 ամիս առաջ նրանից հեռացել է եւ վերադարձել մոր մոտ՝ Այրում: Կնոջ առեւանգման փորձի ժամանակ նրա մայրը դանակով հարվածել է նախկին փեսայի ընկերներից մեկին՝ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Միսակ Սամվելի Հովակիմյանին: Վերջինիս հուլիսի 8-ին, ժամը 5-ին տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Հետո նրան տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը:

Ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Մարդուն առեւանգելու փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Վանաձորի բնակիչը ձերբակալված է, 3 այլ անձինք ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031