Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահարից օրեր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիս 14,2014 12:30 Share

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 13-ին, ժամը 14.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1947 թ. ծնված Ֆ. Սահրադյանը, ստացիոնար բուժում ստանալու ժամանակ մահացել է:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել