Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը մատնված է անգործության. «Ժողովուրդ»

Հուլիս 15,2014 11:22

Ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը»։ Այսինքն, ըստ օրենքի՝ այս կառույցը ստեղծված է հասարակության եւ պետության անվտանգության ապահովման համար։ Մինչդեռ մեր իրականությունում, հատկապես վերջին շրջանում, եզակի չեն դեպքերը, երբ ԱԱԾ-Ն չի կարողանում կամ չի ցանկանում կատարել իր վրա օրենքով դրված պարտավորությունները, ի վիճակի չէ անգամ լուծել այն խնդիրները, որոնք, իրականում, պետք է վաղուց կանխած լիներ։

Միայն օրերս Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այդ մասին։ Նշենք, որ հուլիսի 11-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Ադրբեջանցու արձակած կրակոցներից հայոց բանակի սպա, 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը մահացել էր, իսկ 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը ստացել ծանր մարմնական վնասվածք։ Թե ինչպես էր դիվերսանտին հաջողվել մուտք գործել ՀՀ տարածք, ինչպե՞ս էր նա (կամ նրանք, ի վերջո, դիվերսանտների իրական թիվը հայտնի չէ) կարողացել հասնել Քարվաճառ-Վարդենիս տանող ավտոճանապարհ, պարզ չէ։ Փոխարենը միանգամայն պարզ է, որ եթե ՀՀ ԱԱԾ-ն իր տեղում լիներ, նման բան պարզապես տեղի չէր ունենա։ Այդ դեպքում անհնար կլիներ, որ դիվերսանտներն առհասարակ կարողանային մուտք գործել ՀՀ տարածք, էլ չասած՝ իրենց սեփական մեքենաներով Վարդենիսի գյուղերով շրջելու, բնակիչների հետ զրուցելու եւ միայն դրանից հետո հայ դիրքապահների կողմից բացահայտվելու մասին։ Թե ինչով էր զբաղված մեր «փառապանծ» ԱԱԾ-Ն, եւ ինչպես էր նման խայտառակ անգործություն ցուցաբերել՝ այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ»-ը չկարողացավ ստանալ ԱԱԾ-ից։
Մինչդեռ վերը նշված օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է. «Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով, ա) հետախուզական գործունեություն, բ) հակահետախուզական գործունեություն, գ) ռազմական հակահետախուզական գործունեություն, դ) պետական սահմանի պահպանություն, ե) պայքար հանցագործությունների դեմ»։ Սաֆարովի արտահանձնումից, Աստանայում Ալիեւի հայտնի նամակի ընթերցումից հետո Վարդենիսում տեղի ունեցածը հերթական անգամ եկավ փաստելու, որ այս կառույցը պարզապես մատնված է անգործության։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031