Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնված իրավունքներն այս շաբաթ. Օմբուդսմեն

Հուլիս 18,2014 16:08

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
Պաշտպանի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:
***
Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել:
Պաշտպանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կնոջ ընտանիքին, որպես կարիքավորի, հատկացվել է դրամական հրատապ oգնություն:
***
«Վանաձոր» կալանավայրի դատապարտյալն Օմբուդսմենին հայտնել է, որ ասեղ է կուլ տվել, սակայն իրեն չեն վիրահատում:
Օմբուդսմենի և Արդարադատության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում դատապարտյալը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում. ասեղը հեռացվել է:
***
Հաշվառում չունենալու պատճառով երևանաբնակ կնոջը չէին տրամադրում անձը հաստատող փաստաթուղթ և նույնականացման քարտ:
Պաշտպանի գրությունների արդյունքում՝ Ոստիկանության անձնագրային բաժանմունքը հաշվառել է կնոջը և տրամադրել նույնականացման քարտ:
***
Վանաձորի զինկոմիսարիատը 23-ամյա հիվանդ երիտասարդին չէր տրամադրում հասանելիք 3 տարվա տարկետումը:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում երիտասարդին տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով:
***
Պաշտպան Կարեն Անդրեասյանին է դիմել 36-ամյա տղամարդը՝ հայտնելով, որ երկու տարի է՝ ձգձգվում է իրեն անձնագիր տրամադրելու հարցը:
Տղամարդու խնդրով Պաշտպանը համագործակցել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ: Արդյունքում դիմումատուին տրամադրել են անձնագիր:
***
ԱՄՆ քաղաքացին դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ում կատարված հանցագործության խնդրով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել:
Պաշտպանի և Գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի արդյունքում ԱՄՆ քաղաքացին ստացել է իր դիմումների պատասխանը:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031